Օդի ջերմաստիճանի կտրուկ նվազման ժամանակ առաջին հերթին ցրտից պետք է պաշտպանել ձեռքի և ոտքի մատները, այտերը, ականջները և քիթը: Ցրտահարությունը վտանգավոր է բոլորի համար, սակայն առավել խոցելի են ծերերը և երեխաները:
Կախված ցրտահարության աստիճանից՝ մարմնի ցրտահարված հատվածը կարող է փոխել գույնը՝ կարմրել կամ գունատվել:
Ովքեր են գտնվում ռիսկի խմբում
Եթե չիրականացվեն նախազգուշական միջոցառումներ, ցրտահարությունը վտանգավոր է բոլորի համար: Երբ մարդն աշխատում կամ խաղում է դրսում, նա ենթարկվում է ռիսկի: Սակայն ռիսկն ավելի բարձր է այն անձանց շրջանում, որոնց մոտ առկա է շաքարային դիաբետ, աթերոսկլերոզ, ովքեր ունեն արյան շրջանառության և նյարդային համակարգի խնդիրներ: Նշված հիվանդությունների առկայության դեպքում ցուրտը կամ ցավը զգալու ունակությունն ավելի թույլ է: Որոշ դեղեր, նիկոտինը և ալկոհոլը ևս նվազեցնում են զգայունության աստիճանը, հետևաբար տվյալ դեպքում բարձրանում է ցրտահարվելու վտանգը: Ունի կրկնվելու բարձր հավանականություն:
Առաջին նշանները
• Մաշկի գույնի փոփոխություն(գունատ, կապույտ կամ կարմիր)
• Մաշկը տաք է
• Զգայունության կորուստ, ծակծկոց կամ ցավ
Կանխարգելումը
• Անհրաժե’տ է կրել տաք, չսեղմող հագուստ, ինչպես նաև գլխարկ՝ ականջները պաշտպանելու համար, շարֆ` այնպես,որ պաշտպանվեն այտերն ու քիթը, ձեռնոց, չթրջվող կոշիկներ:
• Պետք չէ դիպչել սառը մակերեսներին բաց ձեռքերով
• Ծխելը և ալկոհոլի չարաշահումը չի խրախուսվում
• Պետք է շատ շարժվել
Ինչ անել, եթե կան ցրտահարության նշաններ
Անմիջապես դիմել բժշկի
• Ոչ մի դեպքում չի կարելի շփել ցրտահարված հատվածը
• Ցրտահարված հատվածը տաքացնելու համար պետք չէ ջեռակ օգտագործել, քանի որ ցրտահարված հատվածի զգայունությունը կտրուկ նվազում է և տվյալ պարագայում առկա է այրվածք ստանլու վտանգ