Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ տվյալներով 2008թ 17.3 միլիոն մարդ մահացել է ինֆարկտից կամ ինսուլտից: Ի հակադրություն տարածված կարծիքի, այս մահվան դեպքերի 80%-ը, հավասարաչափ բաշխված կանանց և տղամարդկանց միջև, բաժին էր ընկնում ցածր և միջին եկամտով մարդկանց:
Հուսադրող փաստ է, որ վաղաժամ ինֆարկտների և ինսուլտների 80%-ը հնարավոր է կանխարգելել: Պրոֆիլակտիկայի հիմնական մեթոդները ճիշտ սննդակարգը, կանոնավոր ֆիզիկական ծանրաբեռնավածությունն ու ծխախոտի օգտագործումից հրաժարվելն են:
Ճիշտ սննդակարգ
Առողջ սրտանոթային համակարգ ունենալու համար շատ կարևոր է բալանսավորված սննդակարգը, որը ընդգրկում է մեծ քանակով մրգեր ու բանջարեղեն, հացահատիկներ, ոչ յուղոտ միս, ձուկ և լոբազգիներ, ինչպես նաև սահմանափակ քանակներով աղ, շաքարավազ և ճարպեր:
Կանոնավոր ֆիզիկական ակտիվություն
Սիրտ-անոթային համակարգը առողջ պահպանելու համար անհրաժեշտ է պարբերական ֆիզիկական ակտիվություն, օրական ամենաքիչը կես ժամ, շաբաթը մի քանի անգամ մեկ ժամ ֆիզիկական ակտիվությունը օգնում է պահպանել քաշը նորմայի սահմաններում:
Ծխախոտ օգտագործելուց զերծ մնալը
Ծխախոտը վտանգավոր է առողջության համար ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ ծխելու դեպքում:
Ինֆարկտի և ինսուլտի առաջացման հավանականությունը նվազում է ծխելուց հրաժարվելուց անմիջապես հետո, իսկ մի տարի անց կարող է նվազել 50 %-ով:
Սիրտանոթային հիվանդությունների վտանգը կառավարելու համար անհրաժեշտ է.
• Իմանալ արյան ճնշումը. Բարձր զարկերակային ճնշումը սովորաբար ախտանիշներով չի ուղեկցվում, սակայն կարող է հանգեցնել ինֆարկտի կամ ինսուլտի զարգացման: Երբեմն չափեք ձեր զարկերակային ճնշումը:
• Իմանալ արյան մեջ շաքարի պարունակությունը: Արյան մեջ գլյուկոզի բարձր պարունակությունը բարձրացնում է ինֆարկտի և ինսուլտի զարգացման հավանականությունը: Եթե դիաբետ ունեք շատ կարևոր է կառավարել արյան մեջ
շաքարի պարունակությունը այս վտանգը նվազագույնի հասցնելուհամար:
• Իմանալ արյան մեջ լիպիդների պարունակությունը: Խոլեսթերինի բարձր պարունակությունը նույնպես բարձրացնում է ինֆարկտի և ինսուլտի հավանականությունը: Արյան մեջ խոլեսթերինի պարունակությունտ կարելի է կառավարել առողջ սննդի և անհրաժեշտության դեպքում նաև դեղորայքի միջոցով:
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am