1. Ազատ հագուստ մի կրեք: Դիետոլոգները միշտ նշում են, որ ազատ հագուստը նպաստում է շատ ուտելուն: Հագուստը, որն ընդգծում է կազմվածքը, օգնում է միշտ հիշել կառուցվածքի մասին և շատ չուտել:
2. Խուսափեք ախորժաբեր լուսանկարներից: Տոների շրջանում հեռուստացույցով բազմաթիվ հաղորդումներ են ցուցադրում, որոնց ընթացքում համեղ և ախորժաբեր ուտեստներ են պատրաստում: Դա հանգեցնում է նրան, որ մենք անընդհատ մտածում ենք ուտելիքի մասին: Գեղեցիկ ուտեստներ տեսնելիս՝ բարձրանում է քաղցի զգացման հորմոնը: Նույնիսկ, եթե մենք հագեցած ենք, ինչ-որ ուժ քաշում է դեպի տոնական սեղանը կամ սառնարանը:
3. Հեռացրեք փոքրիկ բուտերբրոդները: Սրանք տոնական սեղանի իրական զարդերից մեկն են: Մենք դրանք ուտում ենք մեկը մյուսի հետևից՝ առանց նկատելու կերածների մասշտաբները:
4. Մի օգտագործեք մեծ ափսեներ: Հետազոտողները պնդում են, որ մեծ ափսեն մարդուն ստիպում է մտածել, թե դեռ չենք հագեցել: Փոքրիկ ափսեում ուտելիքի չափն ավելի մեծ է թվում: Զարմանալի է, սակայն այս միջոցը թույլ է տալիս զգալիորեն կրճատել օգտագործվող կալորիաների քանակը:
պատրաստեք որևէ թեթև և պարզ բան:
5. Փոքր կտորների բաժանեք: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ հագեցածության զգացումը գալիս է ուտելուց հետո միայն 15-25 րոպե անց: Իսկ մենք դեռ շարունակում ենք ուտել: Եթե ուտելիքը կտրատեք փոքր կտորների, ապա ուտելու ժամանակահատվածն ավելի երկար կտևի:
6. Մի շտապեք ամեն ինչ խառնել իրար: Ուտելու ընթացքում երբեմն կանգ առեք, որպեսզի հասկանաք՝ ձեզ անհրաժե՞շտ է շարունակել ուտել, թե՞ ոչ:
7. Հետևեք նախաճաշին: Պետք չէ առավոտից ծանրաբեռնել ստամոքսը: Ավելի լավ է