Այս հարցը, թերևս, շատերին է մտահոգում: Օրեցօր թույլ կնճիռները վերածվում են ավելի խորը կնճիռների: Երիտասարդության էլիքսիր փնտրող առաջին մարդը բոլորին հայտնի Կոլումբոսն էր: Հենց իրեն էին հնդկացիները պատմել, որ գոյություն ունի աղբյուր, որը երիտասարդացնում է ծերերին:
Նրանց համար օրինակ էր մի ծերունի, որն այդ աղբյուրից ջուր էր խմել, էներգիա ստացել, երիտասարդացել և ամուսնացել:
Ժամանակակից բժշկությունն ու ժողովրդական դեղամիջոցներն ապացուցել են, որ երիտասարդությունը կարելի է երկարացնել: Այժմ գոյություն ունեն մի շարք պրոցեդուրաներ, վիրահատություններ, ներարկումներ և թանկարժեք կոսմետիկ միջոցներ, որոնք երիտասարդացնում ու գեղեցկացնում են մաշկը:
Սակայն կա մեկ ընդհանուր կոմպլեքս միջոց, որն արդյունավետ կերպով ազդում է ամբողջ օրգանիզմի վրա:
Ինչպե՞ս երիտասարդ պահել մաշկը