loading...

Ինչպես կարող է ձեռքի ձևը պատմել Ձեր սեքսուալության մասին



Դիտումներ ` 992
Ինչպես կարող է ձեռքի ձևը պատմել Ձեր սեքսուալության մասին

Մատների երկարությունը եւ ձեռքի ձեւը կարող են շատ բան պատմել տղամարդու սեքսուալության եւ հասարակության մեջ նրա վարքի մասին: Այս մասին հայտնել են  Լիվերպուլի համալսարանի գիտնականները: Նրանց խոսքով՝ ձեռքի մատների երկարությունը  կապված է հորմոնների ազդեցության հետ, ուստի մարդու ձեռքի ձեւի եւ նրա սեքսուալության միջեւ կապն ամենեւին էլ առասպել չէ:

Գիտնականներն ուսումնասիրել են կապիկների սեքսուալությունն ու սոցիալական ակտիվությունը, ապա չափել են ցուցամատի եւ մատնեմատի երկարությունը:

Նրանք հայտնաբերել են, որ ձեռքի մատների երկարության հարաբերակցությունը պտղի զարգացման ընթացքում ազդեցություն է ունենում մոր հորմոնալ ֆոնի վրա: Եթե պտղի վրա ազդել է մոր օրգանիզմում տեստոստերոնի բարձր մակարդակը, նրա մոտ զարգացել է խիզախ եւ առավել ագրեսիվ անհատներին հատուկ ցուցամատի եւ մատնեմատի հարաբերակցությունը: Էստրոգենների բարձր մակարդակը հարուցել է հակառակ նշաններ՝ անհատներին դարձնելով առավել հանդարտ, իսկ ցուցամատը եղել է մատնեմատից երկար:

«Շնակապիկների եւ մակակաների մատնեմատը ցուցամատից ավելի երկար է, եւ այս կապիկներն աչքի են ընկնում կռվարարությամբ եւ հակված են բազմակնության: Կապուցիները, հակառակը, փափուկ բնավորություն ունեն, հակված չեն վեճերի մեջ մտնել ցեղակիցների հետ եւ նրանց հատուկ է միակնությունը, ըստ որում՝ նրանց մատնեմատը ցուցամատից կարճ է: Մարդանման կապիկները, շիմպազեները եւ գորիլաները, սեքսուալության եւ ագրեսիվության իմաստով միջին դիրք են զբաղեցնում. այդ մասին է վկայում նաեւ երկրորդ եւ չորրորդ մատների գործնականում հավասար երկարությունը»,- ասել են գիտնականները:

Նրանց կարծիքով՝ նույն պատկերն է նաեւ մարդկանց մոտ: Այն տղամարդիկ, որոնք ավելի երկար մատնեմատ ունեն, սովորաբար ագրեսիվ են ու հակված սեռական անկանոն կապերի, իսկ ավելի երկար ցուցամատ ունեցող տղամարդիկ սովորաբար ավելի հանդարտ են եւ ոչ կոնֆլիկտային, նրանք հարաբերություններում միասեր են:

Ինչ վերաբերում է կանանց, ապա նրանք, ում ցուցամատն ու մատնեմատը հավասար երկարություն ունեն, հակված են միասերության եւ մայրության: Ավելի երկար ցուցամատ ունեցող կանայք, ինչպես ասում են գիտնականները, հաճախ են հետաքրքրություն ցուցաբերում հոմոսեքսուալ կապերին:

Նյութի աղբյուրը՝  NEWS.am Medicine


loading...

Փակել