Օրեգանոն կարևոր սննդային և արդյունավետ բժշկական բույս է, որն արդեն օգտագործվել է հին ժամանակներում:
Այն ունի շատ առավելություններ առողջության համար հզոր հակաօքսիդանտների, հակաբակտերիալ, հակաուռուցքային և հակաբորբոքային հատկությունների շնորհիվ:
Օրեգանոն հարուստ է А, С, Е и К վիիտամիններով, բջջանյութով, կալցիումով, նիացինով, մանգանով, ֆոլաթթվով, մագնեզիումով, երկաթով, կարոտինոիդներով, լյութեինով, զեաքսանտինով և կրիպտոքսանտինով:
Դրա հակաօքսիդանտ ունակությունը և հիվանդությունների ապացուցված կանխարգելումն իսկապես զարմանալի են: Օրեգանոն շատ հարմար է ազատ ռադիկալների ոչնչացման համար:
Կարող եք օգտագործել օրեգանոյի թարմ և չոր տերևները յուղային վիճակում կամ հաբերի տեսքով՝ որպես հավելում:
Օրեգանոյի օգտագործման ամենատարածված ձևը դրանով թեյ պատրաստելն է:
Կարելի է այն պատրաստել թարմ կամ չոր օրեգանոյով:
1-2 թ. գ. կամ 5-10 գ. պետք է 5 րոպեով լցնել տաք ջրով բաժակի մեջ:
Կարող եք այս թեյը խմել մինչև օրական 3 անգամ:
Բացի դրանից՝ օրեգանյի յուղը կարող է կիրառվել միկրոբային վարակների կամ այլ սնկային վարակների բուժման համար:
Յուղը պետք է օգտագործելուց առաջ թուլացվի 50%-ով կամ ավելի շատ, այն կարելի է օգտագործել օրը 2 անգամ:
Բաղադրությունը՝
Պատրաստումը՝
Մաքուր խմելու ջուրը լցրեք ոչ մեծ կաթսայի մեջ, եռացրեք, կրակն անջատեք, երբ եռա:
Ավելացրեք օրեգանոյի տերևները և թողեք սառի:
Տերևները քամեք և մի քիչ մեղր ավելացրեք ըստ ճաշակի, եթե անհրաժեշտ լինի:
Ջուրն ամբողջ օրվա ընթացքում խմեք առավելագույն օգուտի համար: