loading...

Ինչպես հոգ տանել թանկարժեք զարդերի նկատմամբ



Դիտումներ ` 308
Ինչպես հոգ տանել թանկարժեք զարդերի նկատմամբ

Ընդհանուր խորհուրդներ

  • Մաքրություն անելիս հանեք թանկարժեք զարդերը, քանի որ մաքրող միջոցները կարող են ընկնել դրանց վրա: Դրանք հանեք նաև լոգանք ընդունելիս:
  • Թանկարժեք իրերը հանելուց հետո դրանք չորացրեք, նոր պահեք:
  • Թանկարժեք իրերը պահեք չոր տեղում:

 



Ոսկի

  • Եթե կրեմ եք օգտագործում, որի կազմում աղ կամ սնդիկ կա, հետևեք, որպեսզի դրանք չընկնեն թանկարժեք իրերի վրա: Դրանից ոսկու վրա կարող են սպիտակ հետքեր մնալ:
  • Ոսկեր իրերն ավելի լավ կփայլեն, եթե դրանք կարճ ժամանակով պահեք քաղցր ջրում:
  • Ոսկեզօծ իրերը կարելի է մաքրել քացախի օգնությամբ:

Արծաթ

  • Արծաթե իրերը մաքրելու համար դրանք դրեք կես բաժակ տաք ջրի մեջ, որին խառնեք նաև 3-4 կաթիլ անուշադրի սպիրտ:
  • Արծաթը մաքրելու համար հաջողությամբ կարող է օգտագործվել նաև ֆոլգան:
loading...

Փակել