loading...

Ինչպես հեշտ և արագ ազատվել զկրտոցից



Դիտումներ ` 437
Ինչպես հեշտ և արագ ազատվել զկրտոցից

Զկրտոցը տհաճ և հաճախ՝ ոչ հարմար պահի առաջացող երևույթ է։ Lifehacker.ru կայքը ներկայացրել է մի քանի միջոց՝ զկրտոցից ազատվելու համար։

Զկրտոցի պատճառները

Սթրեսը, սառելը, շատ ուտելը, ալկոհոլի չարաշահումը կարող են ստոծանու սեղմման պատճառ դառնալ։ Այսպիսի սպազմի դեպքում թոքերից օդ է դուրս գալիս կոկորդի միջով և փակում  ձայնաճեղքն ու մակակոկորդը։ Այդ ժամանակ ձայն է առաջանում։ Դա հենց զկրտոցն է։

 



Ինչպես արագ ազատվել զկրտոցից

Ճնշում գործադրեք լեզվի արմատի վրա

Մատներով սեղմեք լեզվի արմատը՝ սրտխառնոց առաջացնելու նման։ Կերակրափողի սպազմը կկանգնեցնի ստոծանու փոքրացումը։ Տհաճ է, բայց արդյունավետ։

Որևէ անսովոր բան կերեք

Լեզվի վրա կիտրոնի դրեք, մի գդալ շաքար կուլ տվեք, և այլն։ Երբ ստամոքսում թթու, աղի, քաղցր, մի խոսքով՝ անսպասելի համով մթերք է հայտնվում, դա նպաստում է ստամոքսահյութի արտադրությանը և օրգանիզմը շեղում զկրտոցից։

 


Փակեք ականջները

Ականջները փակեք բութ մատներով։ Քթանցքերը փակեք ճկույթներով։ Աչքերը փակեք։ Խորը շունչ քաշեք և պահեք շնչառությունը՝ որքան հնարավոր է երկար։ Սրանից հետո դուք կսկսեք հաճախ և բարդ շնչել։ Դա կօգնի, որ ստոծանին փակվի,  զկրտոցը կավարտվի։

Ինչպես գիտականորեն ազատվել զկրտոցից

Փակեք ականջները և ջուր խմեք

Մեծ բաժակ վերցրեք՝ 400 մլ, լցրեք սառը ջուր, դրա մեջ ձողիկ դրեք և դրեք սեղանի վրա։ Ականջներն այնպես փակեք, որ ոչինչ չլսեք, և ձողիկով դանդաղ խմեք ջուրը։ Երբ հասնեք ավարտին, զկրտոցը կավարտվի։

Լեզուն դուրս հանեք

Զկրտոցից ազատվելու համար լեզուն, որքան հնարավոր է, երկար ժամանակով դուրս հանեք։


loading...

Փակել