loading...

Ինչպես ձգել որովայնի մաշկը



Դիտումներ ` 1347
Ինչպես ձգել որովայնի մաշկը

Հաճախ ավելորդ քաշից ազատվելուց և երեխա ունենալուց հետո փորի մաշկը թուլանում է: Ինչպես կարելի է մաշկին վերադարձնել էլաստիկությունը. 

1. Քացախով փաթաթումներ

1 բաժակ ջրի մեջ լուծեք 1 ճ/գ 9%-անոց քացախ: Թանզիֆը թրջեք քացախաջրի մեջ և տեղադրեք որովայնի վրա, փաթաթեք սննդային պոլիէթիլենային թաղանթով, թողեք մնա կես ժամ:

 



2. Խմորասնկով դիմակ

20 գ խմորասնկերը, 5 թ/գ սերուցքը, 5 թ/գ մեղրը խառնեք և ստացված զանգվածը քսեք որովայնին: Նմանատիպ դիմակը սնուցում է մաշկը, ձգում է ծակոտիները, խթանում է արյան շրջանառությունը:

3. Եղինջով դիմակ

2 ճ/գ չոր եղինջի վրա լցրեք 1 բաժակ ջուր, ամբողջը եփեք 10 րոպե: Ապա ստացված զանգվածը սառեցրեք, թանզիֆը թրջեք լուծույթի մեջ և տեղադրեք որովայնին: Թանզիֆի վրա փաթաթեք սննդի պոլիէթիլենային թաղանթ: Դիմակը պետք է մնա 1 ժամ:

loading...

Փակել