loading...

Ինչպես ճիշտ սառեցնել հատապտուղները, մրգերն ու բանջարեղենը



Դիտումներ ` 10021
Ինչպես ճիշտ սառեցնել հատապտուղները, մրգերն ու բանջարեղենը

Բանջարեղենը, միրգը և հատապտուղները սառեցված վիճակում կարելի է պահել մեկ տարի: Ի տարբերություն պահածոյացված մթերքի՝ սառեցված մթերքը չի պարունակում աղ, շաքար և կոնսերվանտներ:

Ցանկացած մթերք սառեցնելուց առաջ պետք է լավ լվանալ: Այնուհետև այն պետք է լավ չորացնել. որքան չոր լինի միրգը, այնքան որակյալ կլինի սառեցված վիճակում: Սկուտեղի վրա շարել կտրատած մրգերը և հատապտուղներն այնպես, որ չկպնեն միմյանց և դնել սառնախցիկում 5-6 ժամ: Դրանից հետո հանել սառեցված մթերքը և լցնել պլաստիկե փաթեթի կամ տարայի մեջ:

Ապակե կամ մետաղե տարաները հարմար չեն մթերք սառեցնելու համար. դրանք զգայուն են ջերմաստիճանի փոփոխության նկատմամբ:


loading...

Փակել