Ջրով լվացվելը կարող է վտանգավոր լինել. ինչպե՞ս ճիշտ լվացվել
Ջրով լվացվելը կարող է վտանգավոր լինել: Պետք է կարողանալ ճիշտ լվացվել: Դրա համար պետք չէ ջուր օգտագործել, ինչպես անում են ուրիշները:
Այս ոլորտի հետազոտությունները ցույց են տվել, որ ավելի օգտակար և արդյունավետ է լվացվել ոչ թե ջրով, այլ մաշկը մաքրել յուղով: Ձեզ կարող է դա թվալ անտրամաբանական, սակայն դրա օգտակարությունն ակնհայտ է:
Պարզվում է, որ յուղեր պարունակող մաքրող միջոցները մաշկի վրայից հանում են յուղի ավելցուկը, կայուն դիմահարդարման, արևպաշտպան կրեմի ծանր բաղադրիչները: Այսինքն մաշկը ստանում է խորը մաքրում և միաժամանակ չի վնասվում:
Այս ընթացակարգը կարելի է անել քնելուց առաջ, նաև՝ առավոտյան: Սակայն արդյունավետության համար ավելի լավ է հետևյալ կերպ վարվել՝ գիշերը օգտագործել յուղ, իսկ երեկոյան ուղղակի լվանալ դեմքը ջրով: Այս ընթացակարգի համար ավելի հարմար են չիչխանի, քունջութի, գերչակի, կոկոսի յուղերը, ինչպես նաև բուժիչ շի յուղը: Դրանց հատկությունները կօգնեն մաքրել մաշկը և սնել այն օգտակար բաղադրիչներով:
Որպեսզի այդ ընթացակարգը ճիշտ լինի, պետք է նախապես հանել դիմահարդարումը, այնուհետև նոր անցնել դեմքի մաշկի մաքրմանը:
Նշվում է, որ ջուրը շատ է չորացնում մաշկը, իսկ յուղերը ոչ միայն այն խորը մաքրում են, այլև պահպանում խոնավության մակարդակը նորմայի մեջ: