Դիետա պահելուց հետո պետք է իմանալ՝ ինչպես վերջ տալ դրան, որպեսզի կորցրած կլիոգրամները հետ չգան: EnterTrain-ն առաջարկում է մի քանի միջոց:
Սկզբում ընտրեք ոչ խիստ դիետա, որը կստիպի քաղցած մնալ:
Ավելի լավ է՝ պարզապես կրճատել կալորիաներն ու սննդակարգից բացառել վնասակար մթերքները, ռեժիմով սնվել ու գիշերը շատ չուտել:
Դիետայի ավարտին մի «նետվեք» ամբողջ ուտելիքի վրա, որ տեսնում եք ձեր առաջ:
Հետևեք կալորիականության և չափավորության հիմնական կանոնները:
Շարունակեք սնվել օգտակար մթերքներով՝ բացառելով կիսաֆաբրիկատներն ու արագ սնունդը:
Հրաժարվեք երշիկից ու նրբերշիկից, կերեք խաշած դիետիկ միս:
Բարձր սորտի ալյուրից հացաբուլկեղենն ավելորդ քաշ է, ուստի եթե չեք կարող հրաժարվել հացից ու թխվածքից, ընտրեք կոշտ ալյուրից պատրաստված սնունդ:
Ճարպերն ու ածխաջրերն ավելի լավ է օգտագործել մինչև ցերեկվա ժամը 12-ը, և ցանկալի է՝ ոչ մեծ քանակությամբ, այլապես դրանք լցնում են ամբողջ ստամոքսն ու երկար ժամանակ չեն մարսվում:
Այդպիսով օրգանիզմում ճարպեր են կուտակվում, իսկ դա պետք չէ:
Դիետայի ժամանակ և դրանից հետո աշխատեք մանրամասնորեն ծամել սնունդը, որպեսզի ստամոքսի համար հեշտ լինի յուրացնել այն, և դուք արագ հագեցվածություն զգաք:
Սնվելու նույն կանոնները պահեք ինչպես դիետայի ժամանակ. դուք պետք է 3 անգամ ընդունեք հիմնական սնունդ և 2 անգամ քիչ-քիչ ուտեք դրանց միջև:
Ամեն առավոտ կշռվեք զուգարան գնալուց հետո: Ցանկալի է գրանցել քաշի ցուցանիշերը այն վերահսկելու համար:
Մի՛ մոռացեք օգտակար նախաճաշի մասին:
Դանդաղորեն նոր մթերքներ ներառեք սննդակարգ, որ օրգանիզմը չհասցնի ընտելանալ դրանց: