Ուժեղ հազի ժամանակ կարելի է պատրաստել տաքացնող կոմպրես, որը շատ արագ կբարելավի հիվանդի վիճակը: Կոմպրեսը պատրաստելու համար հարկավոր է խառնել հետևյալ բաղադրիչները.
· 0,5 ճաշի գդալ մանանեխի փոշի,
· 0,5 ճաշի գդալ արևածաղկի յուղ,
· 1 թեյի գդալ մեղր:
Պատրաստման եղանակը.
Բոլոր բաղադրիչները լավ խառնել, մի փոքր տաքացնել գազօջախի վրա, այնուհետև ստացված խառնուրդի մեջ թրջել որևէ կտոր և դնել կրծքավանդակին: Կոմպրեսը հարկավոր է թողնել մոտ կես ժամ: Մանանեխը գործում է ոպես տաքացնող միջոց, սակայն դրա փոխարեն կարելի է օգտագործել նաև պղպեղ, կոճապղպեղ կամ ծովաբողկ (хрен):