loading...

Ինչպես ազատվել թևատակերի ճարպից. արդյունավետ միջոց



Դիտումներ ` 1216
Ինչպես ազատվել թևատակերի ճարպից. արդյունավետ միջոց

Սովորաբար, թևատակերի տգեղ ծալքերի պատճառն ավելորդ քաշն է լինում: Այսօր Xohanoc.am-ը ձեզ կներկայացնի այդ պրոբլեմատիկ հատվածի ավելորդ ճարպերից ազատվելու մի արդյունավետ միջոց:

Հատուկ վարժություները կօգնեն այրել ավելորդ ճարպերը: Այդ վարժությունները կատարելու համար ձեզ պետք կգան. Միջին չափի ռետինե գնդակ և սրբիչ: Այս համալիր վարժությունների օգնությամբ դուք կազատվեք թևատակերի տհաճ ծալքերից՝ երեք շաբաթում:

Ինչպես ազատվել թևատակերի ճարպից

Գնդակի սեղմում

Գնդակը պետք է սեղմել երեք դիրքերով: Սկզբում վերցրեք գնդակը և ձեռքերը վերև բարձրացրեք, աշխատեք սեղմել գնդակը ձեռքի ափերով, որքան հնարավոր է ուժեղ: Մեջքը պետք է անպայման ուղիղ լինի, իսկ ուսերը ներքև: Այս դիրքով պետք է կանգնել 30 վայրկյան:

Իջեցրեք ձեռքերը՝ հատակին զուգահեռ և, ափերով սեղմելով գնդակը, կանգնեք այդ դիրքով 30 վայրկյան: Հետո ներքև իջեցրեք ձեռքերը և կրկնեք վարժությունը:

Սրբիչի ձգում

Վերցրեք սրբիչը և ձգեք ձեռքերը հատակին զուգահեռ: Աշխատեք ձգել սրբիչը որքան հնարավոր է ուժեղ: Այդ դիրքով մնացեք 30 վայրկյան, հետո մի փոքր ընդմիջեք և կրկնեք չորս անգամ:

 



Սրբիչի ձգում՝ գլխի վերևում

Բռնեք  սրբիչը երկու հակառակ կողմերից և ձեռքերը վերև բարձրացրեք: Աշխատեք ձգել սրբիչը որքան հնարավոր է ուժեղ: Այդ դիրքով մնացեք 30 վայրկյան, հետո մի փոքր ընդմիջեք և կրկնեք չորս անգամ:

Ձող

Վարժությունը պետք է սկսել ծալած արմունկների վրա պառկած: Մեջքը ուղիղ պահեք, իսկ հետույքը որքան հնարավոր է բարձրացրեք: Այս դիրքով պետք է մնալ 60 վայրկյան: Հետո մի փոքր ընդմիջեք և կրկնեք չորս անգամ:

 
loading...

Փակել