loading...

Ինչպես ազատվել սառնարանի տհաճ հոտից



Դիտումներ ` 2277
Ինչպես ազատվել սառնարանի տհաճ հոտից

Բազմաթիվ տանտիրուհիների ծանոթ է իրավիճակը, երբ սառնարանից վատ հոտ է փչում: Որքան էլ հաճախ լվանանք սառնարանը, հոտը չի ցանկանում անհետանալ:

Այդուհանդերձ, կան հասարակ խորհուրդներ, որոնք օգնում են թարմացնել սառնարանի օդը:

Ներկայացնենք 4 օգտակար խորհուրդ.

1. Սառնարանի մեջ դրեք մեկ տուփ բացված վիճակով սոդա: Այն իր մեջ է կուտակում բոլոր հոտերը: Սակայն չմոռանաք ամենքիչը տարին 4 անգամ դնել սոդայի նոր տուփ:

2. Դրեք տարայի մեջ 100գ սուրճ և տեղադրեք այն սառնարանի մեջ:

3. Լցրեք 1 ճ. գ. հեղուկ վանիլը քամիչի մեջ, ավելացրեք բամբակի 2-3 փոքրիկ գնդիկ ու դրեք սառնարանը

4. Կիսեք նարինջը, հեռացրեք միջուկի կեսը, տեղադրեք թասիկի մեջ, ավելացրեք 2 ճ. գ. ծովային աղ ու տեղադրեք սառնարանը:


loading...

Փակել