Ապացուցվել է, որ եղունգները կրծելու սովորությունը հիմնականում առաջանում է մանուկ հասակում եւ կարող է մինչեւ խոր ծերություն տեւել։ Ընդ որում՝ դրա բացասական կողմերը չեն սահմանափակվում միայն տգեղ մատներով։ Եղունգները կրծելը կարող է բորբոքում առաջացնել տվյալ հատվածում, ինչն էլ կարող է մեծ առողջական խնդիրների հանգել։
Ինչպես հայտնի է, թշնամուն հաղթելու համար անհրաժեշտ է ինչքան հնարավոր է լավ իմանալ նրան: Նույնն է նաև սովորությունների դեպքում:
Մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն ազատվել այդ վատ սովորությունից։ Եղունգները մշտապես կարճ կտրեք, այդպես անհարմար կլինի կրծելը։ Անհրաժեշտ է իմանալ, որ եղունգ կրծելը կարող է հոգեկան խնդիրների, սթրեսի պատճառ լինել, հետեւաբար, եթե ոչինչ չի օգնում, եւ չեք կարողանում թողնել եղունգ կրծելը, անպայման պետք է դիմել նյարդաբանի։
Կծու համով եղունգների ներկ քսեք: Այն կարղ եք գտնել դեղատներում։
Վճարովի մատնահարդարում հաճախ արեք, գումար վճարելու դեպքում գուցե հոգեբանորեն խուսափել եղունգ կրծելուց։
Երբ զգում եք, որ ցանկանում եք կրծել եղունգները, շեղեք ձեզ այլ գործով, թող ձեռքերը զբաղված լինեն ցանկացած այլ բանով։
Մասնագետները փաստում են, որ մարդկանց հատուկ է ընդօրինակելը: Հենց այս պատճառով նրանք խորհորդ են տալիս, որ երբ դուք փորձում եք ազատվել վատ սովորությունից հեռու մնալ մարդկանցից, ովքեր ունեն նույն սովորությունները: