Takprosto.cc կայքը գրում է, որ, եթե ձեզ մոտ հաճախ է այրոց լինում, անհրաժեշտ է հետազոտվել սրտաբանի մոտ: Զարմանալի փաստ է՝ հաճախ ստենոկարդիայի ժամանակ առաջացող զգացումը շփոթում են այրոցի հետ, ինչը կարող է կյանքի համար վտանգավոր լինել: Չի կարելի նաև չարաշահել այրոցի դեմ դեղամիջոցները: Այրոցից ազատվելու համար գոյություն ունեն տնական միջոցներ, որոնք դեղամիջոցներից վատ ազդեցություն չեն ունենում:
1. Մանրացրեք հունական ընկույզը կամ նուշը: Ընդամենը 1 ճաշի գդալը բավարար կլինի՝ այրոցից ազատվելու համար:
2. Առավոտյան հնդկաձավարի շիլա ուտելով՝ կարող եք ամբողջ օրվա ընթացքում խուսափել այրոցից:
3. Մարդկանց մի մասին այրոցի դեպքում օգնում է բուսական յուղը: Այրոցի դեպքում կարող եք 1 թեյի գդալ բուսական յուղ խմել:
4. Գազար, խնձոր, դդումի կամ արևածաղկի սերմեր: Այս մթերքներից մեկը կերեք փոքր քանակով և միանգամից լավ կզգաք:
5. Հնդկաձավարը բովեք, փոքրացրեք: Օրվա ընթացքում երեք անգամ փոքր քանակով ընդունեք:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը
Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ: