Աղջիկները, ովքեր շատ են ուտում և չեն գիրանում. Ինչպե՞ս է դա նրանց հաջողվում: Բոլորը կարծում են, որ դա կախարդանք է, բայց իրականում նրանց մոտ, ուղղակի, լավ է ընթանում նյութափոխանակության գործընթացը:
Ավելորդ քաշից ազատվելու հարցում մեծ դեր ունի նյութափոխանակությունը: Թե ինչպես այն արագացնել և դրանով իսկ արագացնել նիհարելու գործընթացը՝ կարդացեք Blog.1in.am-ի պատրաստած նյութում:
1 Սնվելու կոտորակային եղանակ
Դրա էությունն այն է, որ պետք է սնվել հաճախ և քիչ չափաբաժիններով: Օրվա մեջ պետք է սնվել 5-6 անգամ, և յուրաքանչյուր անգամ ընդունած կալորիաների քանակությունը պետք է հավասար լինի: Կերակուրի չափաբաժինը շատ կարևոր է. Այն չպետք է գերազանցի ձեր ձեռքի ափի չափը:
Նման կերպ սնվելու համար կարելի է օգտվել հատուկ սննդային բուրգից: Այն ձեզ կհուշի, թե ինչպիսի մթերքներ պետք է մտնեն ձեր ամենօրյա սննդակարգի մեջ:
2 Ջրի բավարար քանակություն
Օրգանիզմում ջրի ոչ բավարար քանակության դեպքում, լյարդը փորձելու է վերականգնել պահեստային հեղուկը՝ ճարպերն այրելու փոխարեն: Օգտվեք այս աղյուսակից և իմացեք, թե որքան ջուր պետք է խմեք օրական:
3 Սննդարար նախաճաշ
Հենց նախաճաշով է սկսվում ձեր մարսողական համակարգի աշխատանքը: Ողջ օրվա ընթացքում ձեր օրգանիզմի նյութափոխանակության արագությունը կախված է այն բանից, թե ինչ եք ուտում նախաճաշին: Անտեսելով նախաճաշը՝ դուք ռիսկի եք դիմում ավելորդ քաշ հավաքել:
4 Կենդանական ծագում ունեցող յուղոտ մթերքների չափավոր օգտագործում
Յուղոտ երշիկները, պանիրները,սերուցքային կարագը, քաղցրավենիքները՝ այս ամենը նշանակալիորեն դանդաղեցնում են նյութափոխանակության գործընթացը և գրեթե չեն վերածվում էներգիայի: Պետք է ուշադիր լինել, այնպես կազմակերպել, որ այս մթերքները որքան հնարավոր է փոքր մաս զբաղեցնեն ձեր սննդակարգում:
5 Հրաժարվել ալկոհոլից
Ալկոհոլը բարձր կալորիականություն ունեցող մթերք է, որն անհամատեղելի է լավ նյութափոխանակության հետ:
Աղբյուրը ՝ http://blog.1in.am/