Հերպեսը ոչ միայն ինքն իրենով է անցանկալի երևույթ, այլ նաև իր հայտնվելու հետ մեկտեղ բերում է մի շարք անհարմարություններ` կոսմետիկական, թերապևտիկ և հոգեբանական բնույթի:
Հոգեբանները պնդում են, որ մարդկանց հերպեսի ժամանակ անհանգստացնում է ոչ այնքան մարմանական ցավը, կամ ժամանակավոր անհարամարությունը, որքան վախը, որ հերպեսի հետքերը կարող են այնդպես էլ չանցնել:
Հերպեսի դժվարությունները հաղթահարելու համար մասնագետները տարբեր խորհուրդներ են տալիս, որոնցից կարելի է առանձնացնել հետևյալները:
Շուրթերի վրա կամ քթի անցքերի շրջանում առաջացած սովորական հերպեսի դեպքում կարելի է օգտագործել հակահերպեսային քսուքներ, ինչպիսիք են հերպեվիրը, զովիրակսը, ացիկլովիրը:
Ավանդական բուժամիջոցներից նախընտրելի է համարվում սովորական սև թեյը: Թեյի լուծույթը պատրաստելուց հետո պետք է թողնել, որ այն որոշ ժամանակ հանգստանա, այնուհետև օրական երեք անգամ` 20 րոպե տևողությամբ այդ լուծույթով թրջոցը դնել հերպեսի վրա:
Եթե հերպեսը առաջացել է ցուրտ եղանակին, ապա խորհուրդ է տրվում տաք հագնվել և հնարավորինս խուսափել ցուրտ եղանակին երկար ժամանակով դրսում մնալուց:
Հերպեսով հիվանդանալու ժամանակ սննդակարգի մեջ կարելի է ավելացնել ընկույզի, կարմիր պղպեղի, կաղմաբի չափաբաժինը: Այս մթերքները պարունակում են Բ խմբի վիտամիններ, որոնք օգնում են իմունիտետի բարձրացմանը:
Աղբյուրը` http://life.panorama.am/hy/news/2014/06/...