Բոլորը կարծում են, որ քամված հյութերը՝ ֆրեշերը, օգտակար են առողջությանը, սակայն այդպես չեն կարծում ամերիկացի գիտնականները: Սիունբերնի համալսարանի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թարմ քամված հյութերի պարբերական օգտագործումը հանգեցնում է աորտայի ճնշման բարձրացմանը, ինչը իր հերթին կարող է ինֆարկտի պատճառ դառնալ:
Գիտնականները նշում են, որ թարմ քամված հյութերի մեջ բացի մեծ քանակության վիտամիններից կա նաև մեծ քանակությամբ շաքար: Նրանց պնդմամբ, օրինակ Կոկ-կոլայի և նարինջի ֆրեշի մեջ շաքարի քանակությունը գրեթե հավասար է՝ համապատասխանաբար 139 և 115 կիլոկալորիա: Թարմ քամված հյութը, ըստ գիտնականների, նույնքան մեծ դեր կարող է ունենալ սրտանոթային հիվանդությունների, ճարպակալման, դիաբետի զարգացման մեջ, որքան Կոկա-կոլան: Նույն օրինակի հիման վրա, գիտնականները նշում են, որ նարինջի հյութի մեջ կա 7 գդալ շաքար, իսկ Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում մեկ օրվա ընթացքում չօգտագործել 5-6 գդալից ավելի շաքար: