Սեքսը լիովին բնական երևույթ է, որը ոչ միայն հաճույք է պատճառում, այլ նաև շատ օգտակար է: Մեծ Բրիտանիայի Բելֆաստ քաղաքի Թագուհու համալսարանի գիտնականներն անցկացրել են հետազոտություն, որի ժամանակ նրանք բացահայտել են, որ գոյություն ունի «բնական» կախվածություն կանոնավոր սեքսի ու առողջության մեջ: Այսպիսով, փորձենք հասկանալ, թե ինչով կարող է օգտակար լինել օրգանիզմի համար շաբաթական մի քանի անգամ սեքսով զբաղվելը:
Սեքսով զբաղվելուց հետո մարդու օրգանիզմում բարձրանում է պրոլակտին հորմոնի քանակությունը, որը ստիպում է ուղեղին հոտառության կենտրոնում կուտակել նեյրոններ:
Գիտնականները պարզել են, որ այն տղամարդկանց մոտ, ովքեր շաբաթական գոնե 3 անգամ զբաղվում են սեքսով, ապա նրանց մոտ 2 անգամ կրճատվում է կաթվածի (ինսուլտի) ու ինֆարկտի առաջացման հավանականությունը:
Սեքսը դա ֆիզիկական վարժություն է, որի ժամանակ այրվում է 200 կկալ: Ավելին, սեքսի ժամանակ աշխատում են մարմնի գրեթե բոլոր հատվածները, որը և փոխարինում է մարզասրահի: Սեքսով զբաղվելու դեպքում օրգանիզմում միաժամանակ բարձրանում է տեստոստերոնի մակարդակն ու ամրանում են մկաներն ու ոսկորները:
Սեքսով կանոնավոր զբաղվելը նվազեցնում է դեպրեսիայի մակարդակը: Դա բացատրվում է նրանով, որ սեքսով զբաղվելու ժամանակ արտադրվում է պրոստոգլանդին հորմոն, որը կանխում է դեպրեսիայի առաջացումը:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ օրգազմի ժամանակ մարդ ստանում է վիթխարի քանակությամբ հաճույք: Այդ շրջանում օկսիտոցին ու էնդորֆին հորմոնների մակարդակը կտրուկ բարձրանում է: Հենց այդ հորմոներն էլ «բթացնում» են ցավը: