Արվեստում մի ժանր կա, որում նկարը սահուն կերպով անցում է կատարում մեկ այլ նկարի, և մարդը չի հասկանում, թե ինչ տեղի ունեցավ։ Այսպիսի նկարներն ակտիվորեն օգտագործվում են հոգեբանության մեջ՝ վեր հանելու համար մարդու ենթագիտակցության թաքուն կողմերը։ Marketium.ru կայքը գրում է, որ այս դեպքում կարևոր է ֆիքսել այն պատկերը, որն առաջինն եք տեսել։ Հնարավոր է՝ ընդամենը մի քանի վայրկյան անց տեսնեք նաև մյուս պատկերները։
Ինչ եք տեսնում առաջինն այս նկարում
Եթե գանգ եք տեսնում…
Չնայած վախեցնող տեսքին՝ գանգն ուժ է խորհրդանշում։ Դուք պատրաստ եք նոր հղացումների և հաղթանակների։ Միևնույն ժամանակ, դուք լավ գիտեք, որ կյանքը կարճ է, և, որ ամեն ինչ իր վերջն ունի։ Դուք չեք կենտրոնանում նյութականի վրա, ձեզ համար ավելի կարևոր է ճանապարհը, քան արդյունքը։ Հենց այդ պատճառով էլ ձեզ մոտ ամեն ինչ լավ է դասավորվում։ Դուք շատ բանի կհասնեք, եթե չշեղվեք այդ ճանապարհից։
Եթե կին եք տեսնում…
Դեպի ոտքերը կռացած կինը հոգնածություն է խորհրդանշում։ Հնարավոր է՝ դուք մոլորվել եք և չգիտեք՝ ինչ անել։ հանգստացեք՝ հնարավորության դեպքում գործերը մի կողմ դնելով։ Վատ չի լինի փոխել նաև իրավիճակը գոնե մի քանի օրով։ Հնարավոր է՝ ձեր շրջապատում անձ կա, ով «տանում է» ձեր էներգիան։ Վերանայեք ձեր շրջապատը և մի վախեցեք բաժանվել այն մարդկանցից, ում հետ հարաբերությունները սպառել են իրենց։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը