loading...

Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ թողնում եք ծխելը



Դիտումներ ` 1722
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ թողնում եք ծխելը

Բոլորը գիտեն, որ ծխելը վնասակար է առողջությանը, սակայն ոչ բոլորն են կարողանում հրաժարվել դրանից, քանի որ չեն հավատում դրական արդյունքին: Եթե հենց հիմա հրաժարվեք ծխելուց.

20 րոպե անց Ձեր զարկերակային ճնշումը կկարգավորվի:

8 ժամ անց կրկնակի կնվազի թունավոր նյութերի քանակը, իսկ թթվածնի մակարդակը կվերականգնվի:

48 ժամ անց կնվազի սրտի կաթվածի ռիսկերը: Նիկոտինն ամբողջությամբ դուրս կգա օրգանիզմից, կվերականգնվի համի ու հոտի զգացումը:

72 ժամ անց Ձեր բրոնխները կլայնանան, կմեծանա ներշնչման ծավալը:

2 շաբաթ անց և գալիք 10 շաբաթվա ընթացքում լավանալու է արյան շրջանառությունը:

3-9 ամիս անց կանհետանա առավոտյան հազը, թոքերի կենսական կարողությունները կմեծանան 10%-ով:

Մեկ տարի անց սրտի կաթվածի առաջացման ռիսկերը կնվազեն 2 անգամ:

5 տարի անց ուղեղի կաթվածի առաջացման ռիսկը կմոտենա չծխող մարդու մոտ առկա ռիսկերին:

10 տարի անց թոքերի քաղցկեղի առաջացման ռիսկը կմոտենա չծխող մարդու մոտ առկա ռիսկերին:

15 տարի անց սրտի կաթվածի առաջացման ռիսկը կմոտենա չծխող մարդուն մոտ առկա ռիսկերին:


loading...

Փակել