1790 թ. 1787-1791 թթ. Ռուս-թուրքական պատերազմի ընթացքում Ռուսական կայսրության զորքերը Ալեքսանդր Սուվորովի հրամանատարությամբ սկսեցին Իզմայիլ քաղաքի պաշարումը, որտեղ կենտրոնացված էին Օսմանյան կայսրության մեծաքանակ զորքեր:
1858 թ. ծնվել է Ջակոմո Պուչչինին, իտալացի մեծանուն երգահան (մահ. 1924 թ.):
1882 թ. ծնվել է Արսեն Տերտերյանը, հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր (մահ. 1953 թ.):
1894 թ. սկսվեց բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող ֆրանսիացի սպա Ալֆրեդ Դրեյֆուսի գործը, ով մեղադրվում էր Գերմանական կայսրության համար լրտեսելու մեջ:
1919 թ. ԱՄՆ-ից ԽՍՀՄ ուղարկվեց մոտ 250 մարդ, որոնք կասկածվում էին բոլշևիկների հետ կապի համար:
1941 թ. մահացել է Հակոբ Հովհաննիսյանը, հայ կենսաքիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի պետական համալսարանի ռեկտոր (ծն. 1875 թ.):
1972 թ. մահացել է Մկրտիչ Արմենը, հայ գրող, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ (ծն. 1906 թ.):
2001 թ. ծնվեց առաջին կլոնավորված ընտանի կենդանին` CC անունով կատուն: