loading...

Ի՞նչ է պատահում, երբ գունավոր կամ հոտավետ զուգարանի թուղթ եք օգտագործում



Դիտումներ ` 665
Ի՞նչ է պատահում, երբ գունավոր կամ հոտավետ զուգարանի թուղթ եք օգտագործում

Այժմ զուգարանի թղթեր կարող եք գտնել ցանկացած գույնի և բույրի: Սակայն քչերը գիտեն, որ այդ տեսակի զուգարանի թղթերից պետք է խուսափել:

1987 թվականին Ամերիկայի Սննդի և դեղորայքի վարչությունն արգելեց օգտագործել գունավոր և հոտավետ զուգարանի թղթեր՝ այն բանից հետո, երբ կենդանիների վրա արված հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ կենդանիների մոտ բարձրացել է ուռուցքներ ձեռք բերելու ռիսկը: Չնայած այժմ տեխնոլոգիաներն առաջընթաց են ապրում, և շատ բաներ փոխվել են, այնուամենայնիվ, գունավոր և հոտավետ զուգարանի թղթերի վերաբերյալ մտահոգությունները դեռևս մնացել են:

Ի հավելումն` բոլոր քիմիական տարրերը` գույնը և տարբեր հոտերը, զուգարանի թուղթը վտանգավոր են դարձնում մարդկանց առողջության համար:

Գունավորված զուգարանի թղթերը կարող են միզուղիների ինֆեկցիաների առաջացման պատճառ դառնալ:

 



Արգանդի պարանոցի քաղցկեղ

Հաստատված է, որ գունավոր զուգարանի թղթերն ուղիղ կապված են կնոջ վերարտադրողական համակարգի հետ և կարող են բարձրացնել արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման ռիսկը:

Սնկային ինֆեկցիաներ

Սնկային ինֆեկցիաներ ունեցող կանանց մեծ մասին գինեկոլոգները խորհուրդ են տալիս հրաժարվել գունավոր և հոտավետ զուգարանի թղթերից: Մասնագետները կապ են գտել ինֆեկցիաների և գունավորված զուգարանի թղթերի միջև:

 


Քչերը գիտեն, որ նույնիսկ անգույն զուգարանի թղթերը կարող են վնասակար լինել: Որոշ արտադրողներ զուգարանի թղթի բաղադրության մեջ քլոր են ավելացնում: Քլորն ազատ է արձակում վտանգավոր տոքսինները, որոնք կարող են մի քանի առողջական խնդիրների պատճառ դառնալ: Այնպես որ, ամեն անգամ զուգարանի թուղթ գնելիս՝ ուշադիր կարդացեք բաղադրիչները, որոնցից պատրաստված է զուգարանի թուղթը: Եթե տեսնում եք, որ բաղադրիչների մեջ քլոր կա, անհրաժեշտ է անմիջապես մի կողմ նետել այն:


loading...

Փակել