loading...

Ի՞նչ պետք է անել նոր տարում. 6 պարտադիր իրագործման պայման



Դիտումներ ` 333
Ի՞նչ պետք է անել նոր տարում. 6 պարտադիր իրագործման պայման

Տարվա վերջը հույսերի ժամանակն է: Մենք հավատում ենք, որ հաջորդ 12 ամիսներին կհասցնենք ավելին, քան նախորդ ամիսների ընթացքում, իսկ կյանքը ինչ-որ հրաշքով կդառնա ավելի լավը: Հետևեք մի քանի խորհուրդների և 2017 թվականը կդառնա նոր կյանքի սկիզբ:

1. Հասկացեք, թե ինչ եք ուզում իրականում

Հարցրեք ինքներդ ձեզ, թե արդյո՞ք գտնվում եք այնտեղ, որտեղ ցանկանում եք: Չունե՞ք արդյոք զգացողություն, որ զբաղվում եք նրանով, ինչով չարժեր զբաղվել: Եթե այս հարցերի պատասխանները ձեզ չեն գոհացնում, ապա պետք չէ համոզել ինքներդ ձեզ, որ ամեն ինչ կարգին է ՝ բերելով այն մարդկանց օրինակը, ում մոտ ամեն ինչ ավելի վատ է:

Ինչու՞ ծախսել ժամանակը և ուժերը ոչ սիրելի աշխատանքի վրա, եթե կարող եք գտնել հարմար հնարավորություններ նոր ոլորտում:

 



2. Սահմանեք այս տարվա նպատակը

Կա նպատակ՝ կա գործողությունների պլան: Աբստրակտ երազանքները ոչինչ չարժեն, եթե դուք չեք պատկերացնում՝ ինչպես իրագործել դրանք: Արդյունքում մեծ է հավանականությունը, որ դուք կծախսեք տարվա մեծ մասը՝ հուսալով, որ փոփոխությունները կգան ինքնուրույն: Ցավոք, ոչ:

Համաձայնվեք, ցանկությունը ինչ-որ ժամանակ և ինչ-որ կերպ նիհարելու ցանկությունը շատ հեռու է սահմանված ժամանակում 3 կիլոգրամ նիհարելու ցանկությունից:

Մեծ նպատակները բաժանեք փուլերի և սահմանեք ժամանակ այս փուլերը հաղթահարելու համար:

3. Ազատվեք բոլոր ավելորդություններից

Մենք ինքներս ենք ստեղծում մեր կյանքը՝ ինչ-որ իրավիճակներում որոշում կայացնելով: Արդյունքները սվորաբար զարմացնում են մեզ: Եվ, իրականում, ոչ ոք չի ստիպում մեզ երեկոները քայլելու և առողջ ապրելակերպով զբաղվելու փոխարեն անցկացնել հեռուստացույցի դիմաց:

Պետք է հասկանալ, որ մեր կյանքում ավելորդ է այն, ինչ չի բերում ոչ մի օգուտ: Մեր ռեսուրսները, ժամանակը և էներգիան անսահամանփակ չեն, այնպես որ պետք է հասկանալ, թե ինչն է մեզ համար կարևոր:

4. Դադարեք վախենալ փոփոխություններից

Իրականում ծիծաղել են այն մարդիկ, ովքեր հասկանում են, որ իրենց կյանքը շատ սխալ է ընթանում, բայց իրենց արժանապատվությունից ցածր են համարում դրա հետ ինչ-որ բան անելը: Այո՛, դժվար է, հետևանքները ծանր են, բայց առանց փոփոխությունների չկա զարգացում:

Եթե արդեն գիտեք՝ ինչ եք ուզում, ապա պետք է միանգամից անցնել գործելուն:

 


5. Համարձակվեք անել այն, ինչ առաջ չէիք անի

Պետք է լինել ծայրահեղ լավատես, որպեսզի մտածել փոփոխությունների մասին՝ ամեն օր նույնը անելով:

Ինչու՞ փոփոխել կյանքը, եթե ամեն ինչ ստաբիլ է: Այս հարցից է սկսում դեգրադացիան: Այսպես նպատակին հասնելու ժամանակը անընդհատ երկարում է ՝ օրը դառնում է ամիս, ամիսը՝ տարի և ընթացքում ստաբիլությունը սկսում է ավելի ու ավելի գրավել ձեզ:

6. Սովորեք ինչ-որ նոր բան

Առաջին հերթին գիտելիքներն ու հնարավորությունները երբեք ավելորդ չեն լինում: Բացի այդ եթե ձեր աշխատանքը ձեզ դուր չի գալիս, երբեք ուշ չէ նոր բան սովորելու և աշխատանքը փոխելու մասին:

Օնլայն կուրսերը հրաշալի հնարավորություն են հասկանալու համար, թե ինչով եք ցանկանում հետաքրքրվել:

Անընդհատ կարդացեք և փորձեք հասկանալ, թե որն է այն ոլորտը, որտեղ դուք կկարողանաք լավագույնս դրսևորել ձեզ:

Գալիք տարում դուք կունենաք շատ ժամանակ, որպեսզի դարձնեք ձեր կյանքը ավելի հետաքրքիր: Օգտվեք այս նվերից այնպես, որ հետագայում չզղջաք անիմաստ կորցրած օրերի համար:


loading...

Փակել