loading...

Ինչ կպատահի, եթե ամեն օր ավոկադո ուտեք



Դիտումներ ` 279
Ինչ կպատահի, եթե ամեն օր ավոկադո ուտեք

Ավոկադոն բնության հրաշք է: Այն հայտնի է իր մեջ պարունակվող առողջարար յուղերով: Այն ավելացրեք կոկտեյլների, աղցանների մեջ, օգտագործեք աղանդեր պատրաստելիս:

blogs.naturalnews.com-ը ներկայացրել է 8 պատճառ, թե  ինչո՞ւ պետք է ամեն օր ուտել ավոկադո:

1. Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր կանոնավոր կերպով ավոկադո են ներառում իրենց կերակրացանկի նեջ՝ հակված են էլ ավելի առողջ լինելու, նրանք լավ նյութափոխանակություն են ունենում:

2. Ավոկադոն իր բարձր սննդային արժեքի շնորհիվ հայտնի է՝ որպես «սուպեր միրգ»: Այն առողջ ճարպի, սպիտակուցների, հակաօքսիդանտների, կարևոր վիտամինների և հանքային նյութերի աղբյուր է: Ցածր է ածխաջրերի քանակը, և ընդհանրապես չի պարունակում խոլեստերին: Ավոկադոյի  բաղադրության մեջ ավելի շատ կալիում է պարունակվում, քան բանանի բաղադրության մեջ:

 



3. Ավոկադոն ոչ միայն բարձր սննդարարություն ունի, այլև օգնում է այլ սննդատեսակներից կլանել օգտակար նյութերը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ  աղցանների մեջ ավոկադո կամ ավոկադոյի յուղ ավելացնելու դեպքում հակաօքսիդանտների կլանելիությունը կմեծանա 16 անգամ:

4. Ավոկադոն նպաստում է նիհարելուն. հագեցնում է քաղցը և չի թողնում շատ ուտել:

5. Իր մեջ պարունակվող նյութերի շնորհիվ՝ շատ կարևոր է տեսողության, մաշկի առողջացման համար:

 


6. Մեղմացնում է ոսկրահոդաբորբը:

7. Նվազեցնում է սրտային հիվանդությունների ռիսկը, աթերոսկլերոզի հավանականությունը:

8. Ունի հակաքաղցկեղային կանխարգելիչ հատկություններ, հատկապես օգտակար  է շագանակագեղձի քաղցկեղի դեպքում:


loading...

Փակել