Արքայախնձոր (անանաս) սիրում են շատերը: Այն կարելի է ուտել առանձին, ավելացնել տարատեսակ աղցանների, պիցցայի մեջ կամ հյութ պատրաստել և ըմպել նաև հյութը: Բացի համեղ լինելուց այն նաև հարուստ է օգտակար հատկանիշներով, որոնք ներկայացնում է Healthy Living House-ը:
1. Արքայախնձորի մեկ բաժինը պարունակում է անհրաժեշտ սննդարար նյութեր` թիամին, ռիբոֆլավին, վիտամին B6, մագնեզիում, մանգան, կալիում, հակաօքսիդանտներ:
2. Մեկ բաժակ արքայախնձորի հյութը պարունակում է վիտամին C-ի անհրաժեշտ չափաքանակը իմունային համակարգը բարելավելու համար:
3. Արքայախնձորը բրոմելին ֆերմենտի միակ աղբյուրն է, որն օգնում է վերացնել բորբոքվածությունը հոդերում, ինչպես նաև բուժել ստամոքսի խանգարումները: Ստամոքսի բուժման համար խորհուրդ է տրվում առավոտյան դատարկ ստամոքսին մեկ բաժակ արքայախնձորի հյութ ըմպել:
4. Արքայախնձորը նվազեցնում է տարիքի հետ առաջ եկող հիվանդությունների վտանգը և կնճիռների առաջացումը:
5. Թեթևացնում է ասթմայի ախտանշանները: Բետա-կարոտինը, որն առկա է անանասի պարունակության մեջ բավականին օգտակար է ասթմայի վատթարանալու վտանգը նվազեցնելու գործում:
6. Բնական եղանակ է արյան ճնշումն իջեցնելու համար: Այն ասպիրինի հիանալի փախարինող է:
7. Նպաստում է պտղաբերության բարելավմանը:8. Մաշկին առողջ փայլ է հաղորդում:
9. Նվազեցնում է օրգանիզմի բորբոքումը: Այն կիրառվել է այտուցների բուժման, վիրահատություններից հետո վերականգնման համար դեռևս 19-րդ դարում:
10. Բարելավում է մարսողությունը: Այն հարուստ է մանրաթելերով և նպաստում է մարսողությունը` մաքրելով հաստաղին վնասակար նյութերից: