loading...

Ինչ կարող է պատմել մարդու մասին քթի ձևը



Դիտումներ ` 1085
Ինչ կարող է պատմել մարդու մասին քթի ձևը

Takprosto.cc կայքը գրում է, որ ֆիզիոգնոմիկան մարդու անձնային հատկանիշների և հոգեկան վիճակի բացահայտումն է դիմագծերի և միմիկայի միջոցով: Այս արվեստը զարգացել է Հին Չինաստանում և արդեն Կոնֆուցիոսի ժամանակներում հանրահայտ է եղել: Նրանք վստահ էին, որ նա, ով կկարողանա կարդալ մարդու դիմագծերը, կկարողանա թափանցել մարդու հոգին և գուշակել մարդու ճանակատագիրը:
Ֆիզիոգնոմիստները պնդում են, որ մարդու բնավորությունը բացահայտելու համար առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել քթին:

1. Հռոմեական քիթ: Այս ձևի քիթը խոսում է համարձակության, նպատակասլացության, տղամարդկության մասին: Այս տիպի քիթ ունեցող մարդն ընդունակ է առանց երերալու՝ ընդունել բարդ որոշումներ, վերլուծական միտք ունի, հեշտությամբ բարձրանում է կարիերայի աստիճաններով:

2. Մսոտ քիթ: Այս մարդիկ ստեղծագործական ունակություններ ունեն: Նրանք կրքոտ են և հմայիչ, մեծահոգի և խելացի, միշտ պատրաստ են օգնել, պաշտպանել: Այս մարդիկ հրաշալի տնտեսուհիներ են և հոգատար մայրեր:

3. Վեր բարձրացած քիթ: Սրանք հումորի զգացում ունեցող, լավատես մարդիկ են: Նրանք զգացմունքային են, հաճախ են տրամադրության անկում ունենում, բայց դրա հետ մեկտեղ՝ հիացնում են ծանոթության առաջին իսկ րոպեներից:

4. Հունական քիթ: Աշխատասեր և լուրջ մարդիկ են: Միշտ վստահ են իրենց ճշմարտացիության մեջ և երբեմն հակված են նաև որոշակի համառություն դրսևորել: Նրանք բավական խոցելի բնավորություն ունեն, գովասանքի և հավանության կարիք ունեն:



5. Վեր ցցված քիթ: Այս մարդիկ հեշտ են վստահություն ներշնչում: Նրանք հանգստություն և հուսալիություն են ներշնչում, լավ հռետորներ են, միշտ պատրաստ են օգնություն ցույց տալ՝ հաճախ նաև իրենց շահերի դեմ: Նրանք շատ ընկերներ և ծանոթներ ունեն:

6. Արծվաքիթ: Այս մարդիկ ի ծնե բիզնեսմեն են: Առանց սխալվելու՝ կնքում են շահավետ գործարքներ: Նրանք շատ լավ մանկավարժներ են, ովքեր պատրաստ են իրենց նվիրել աշխատանքին:

7. Փոքր քիթ: Այս քիթը խոսում է այն մասին, որ այն ունեցող անձը ճկուն բնավորություն ունի, զիջումների գնալու պատրաստակամություն: Նրանք բաց են, լավատես և գայթակղիչ, բայց միևնույն ժամանակ՝ հեշտ վիրավորվող, գովասանքի և հավանության կարիք ունեն:

8. Ուղիղ քիթ: Ամուր բնավորություն և պարզ միտք ունեն, շատ լավ են հասկանում արվեստն ու ամեն հրաշալի բան: Մասնագիտական ոլորտում վստահորեն հասնում են իրենց նպատակին և հաջողությունների:

loading...

Փակել