loading...

Ի՞նչ է խորհրդանշում այս նշանը։ Դուք նույնիսկ չեիք կարող պատկերացնել։



Դիտումներ ` 510
Ի՞նչ է  խորհրդանշում այս նշանը։ Դուք նույնիսկ չեիք կարող պատկերացնել։

Առօրյայում շատերս ենք առնչվում այս նշանին. տեսնում ենք այն դեղատներում, հիվանդանոցների պատերին և բժշկական թղթերի վրա:

Այն բժշկության խորհրդանիշ է դարձել դեռևս միջնադարում և մի փոքր ձևափոխվելով հասել է մեզ:

Բայց ի՞նչ են խորհրդանշում օձն ու բաժակը: Եթե 10 մարդու տաք այս հարցը, ապա նրանցից ինը կասի, որ դա խորհրդանշում է օձի թույնի օգտակար լինելն ու դրանից մի շարք դեղորայքներ պատրաստելը: Նրանք կսխալվեն...
Հունական դիցաբանության մեջ բժշկության աստվածը Ասկլեպիոսն էր (Էսկուլապուս): Նա ուներ նաև դուստր՝ Հիգեան, ով առողջության աստվածուհին էր: Եթե Ասկլեպիոսն մարդկանց օգնության էր հասնում, երբ վերջիններս արդեն հիվանդացած էին լինում, ապա Հիգեան հոգ էր տանում, որպեսզի նրանք մաքուր մնան և չհիվանդանան: Այստեղից էլ նրա անունից առաջացել է «հիգիենա» բառը: Թե հորը և թե դստերը միշտ ուղեկցում էին օձերը: Հենց այդպես էլ նրանց քանդակել են հույները: Օձը, դեռևս Հին Հունաստանում, համարվել է իմաստության, վերակենդանացման, բուժման, նոր կյանքի խորհրդանիշ:
 
 


Իսկ Հիգեան հոգ էր տանում նաև նրանց կերակրման մասին և միշտ կերակրում էր կաթով լի բաժակից: Եվ ահա, հենց նրա կերակրած օձերին էլ խորհրդանշում է դեղատների և բժիշկների նշանը:
Հիգեա
Իսկ այս մեկը, որին կարելի է հանդիպել «Շտապ օգնության» մեքենաների և Առողջապահության համաշխարհային կազմակերպության դրոշի վրա, ինչպես արդեն կռահեցիք, խորհրդանշում է Ասկլեպիոսի գավազանը՝ օձը վրան փաթաթված: Այն, որպես ԱՀԿ-ի խորհրդանիշ, ընդունվել է 1948 թ-ին, Ժնևում կայացած Առողջապահության առաջին ասամբլեայի ժամանակ: 
 

Աղբյուրը ՝ https://ashxarhishurj.blogspot.am/2016/11/10-9-photo.html


loading...

Փակել