Ամանորյա նվերներ ընտրելու գործընթացն ավելի է մտերմացնում մարդկանց։ Բոլորը ցանկանում են գեղեցիկ ու հիշվող նվեր մատուցել իրենց սիրելիներին, սակայն, պատահում է, որ անգիտակցաբար այնպիսի նվերներ են անում, որոնք անհաջողություններ են բերում մարդուն ամբողջ տարվա ընթացքում։ otvetnavse.com-ը գրում է, որ կան իրեր, որոնք չի կարելի նվիրել Կարմիր աքաղաղի տարում։ Դրանք դուր չեն գալիս տարվա հովանավոր կենդանուն և կարող են անհաջողությունների պատճառ դառնալ։
1. Ժամացույց Պատի կամ ձեռքի ժամացույցն արագ վերջացող ժամանակի խորհրդանիշն է։ Այս պատճառով խորհուրդ չի տրվում այն մտերիմներին նվիրել, քանի որ նրանց կյանքի ժամանակն ավելի արագ կվերջանա։
2. Սառը զենք Թրերը, դանակները կամ այլ նմանատիպ իրերը լավ նվեր են ծննդյան տարեդարձի համար, սակայն պետք չէ դրանք նվիրել Կարմիր աքաղաղի տարում։ Դրանց սառը էներգիան չի համապատասխանում տարվա խորհրդանիշի տաք էներգիայի հետ։
3. Սառը գույների հագուստ Ինչպես նշեցինք, սառը էներգիան չի համապատասխանում Աքաղաղի էներգիայի հետ, այդ պատճառով էլ նման գույների նվերները խրախուսելի չեն։ Դրանք կարող են զայրացնել տարվա հովանավորին և անհաջողությունների պատճառ դառնալ։
4. Կատուների նկարներ ու քանդակներ Կարմիր աքաղաղն առաջին հերթին թռչուն է, իսկ բոլոր թռչունների առաջին թշնամին կատուն է։ Այս պատճառով Նոր տարվա նվերների ցուցակից հանեք բոլոր այն իրերը, որոնք կատուների հետ որևէ կապ ունեն։ Մտածված նվերներ մատուցեք ձեր հարազատներին ու զարդարեք նրանց տոնը։