Ձիթայուղ և կիտրոն կոտրատվող եղունգների դեմ
1. 100 գր. ձիթայուղին ավելացրեք 10 կաթիլ կիտրոնի հյութ և առանց խնայելու քսեք եղունգներին, կրեք բամբակյա ձեռնոցներ և պահեք ամբողջ գիշեր:
2. Տաքացրած բուսայուղի մեջ ավելացրեք 10 կաթիլ կիտրոնի հյութ և A վիտամինի մեկ սրվակ: Պահեք 20 րոպե:
3. Կիսեք կիտրոնը երկու մասի և դրեք ձեր մատները կիտրոնի մեջ, պահեք 10 րոպե:
4. Կես բաժակ կանաչ թեյին ավելացրեք 2 ճ.գ. բուսայուղ և պահեք մատներն այս հեղուկի մեջ 15 րոպե:
Ամուր եղունգներ
Եղունգներն ամրացնող լաք ընտրելիս միշտ ուշադրություն դարձրեք, թե ինչ է գրված պիտակին: Լավ ամրացնող լաքի պիտակին պետք է նշված լինի հետևյալը՝ A, B, C, D, E վիտամինների խումբը, ինչպես նաև պետք է առկա լինի գերչակի կամ ձիթապտղի յուղ:
Պետք է հիշել, որ հարկավոր է ամեն օր խոնավեցնել ձեռքերը՝ խոնավեցնող, լավ որակի կրեմի օգնությամբ: