loading...

Իմացեք ինչ է կատարվում օրգանիզմի հետ, երբ քնած ենք



Դիտումներ ` 1600
Իմացեք ինչ է կատարվում օրգանիզմի հետ, երբ քնած ենք

Իմացեք ինչ է կատարվում օրգանիզմի հետ, երբ քնած ենք

doctors-am-aryun1

23:00

Մարմինը էլ ավելի է թուլանում, բայց ամեն մի բջիջում ամբողջ ուժով տեղի են ունենում վերականգնման աշխատանքներ:

00:00

Գիտակցությանը սկսում են տիրել երազները, իսկ ուղեղը շարունակում է աշխատել, հերթով դարակներով դասավորելով օրվա ընթացքում ստացած ինֆորմացիան:

1:00

Քունը անչափ զգայուն է: Ժամանակին չբուժված ատամի կամ վաղուց տրավմայի ենթարկած ծնկի ցավը կարող են խանգարել քնելուն մինչ առավոտ:

2:00

Բոլոր օրգանները հանգստանում են, միայն լյարդն է գործում ամբողջ ուժով՝ մաքրելով քնած օրգանիզմը հավաքված շլակներից:

4429265

3:00

Ամբողջական ֆիզիկական անկում: Արյան ճնշումը ամենացածր կետում է, պուլսն ու շնչառությունը հազվադեպ են:

4:00

Ուղեղը մատակարարվում է արյան մինիմալ քանակությամբ՝ այն պատրաստ չէ արթնանալու: Փոխարենը լսողությունը չափազանց սրվում է՝ կարելի է արթնանալ ամենաչնչին ձայնից:

News26.03.2015_3

5:00

Երիկամները հանգստանում են, մկանները քնած են, նյութափոխանակությունը դանդաղած է: Ըստ էության օրգանիզմը արդեն պատրաստ է արթնանալուն:

6:00

Մակերիկամները սկսում են արյան մեջ ներմղել ադրենալին և նորադրենալին, որոնք բարձրացնում են արյան ճնշումը և ստիպում սրտին արագ բաբախել: Օրգանիզմը արդեն պատրաստվում է արթնանալուն, չնայած գիտակցությունը դեռ քնած է:

7:00

Իմունային համակարգի աստղային ժամը: Վերկենալու և ցնցուղ ընդունելու իսկական ժամանակն է: Ի դեպ այս ժամին դեղահաբերը ամենալավն են յուրացվում, քան մնացած ժամերին:


loading...

Փակել