Խոյ
Խոյերին օրը կօգնի ըմբռնել իրադարձությունների թաքուն տրամաբանությունը և ճկունորեն հարմարվել դրանց: Մինչ երեկո վարքագիծ ընտրել արժե ելնելով իրադրությունից: Չարժե բացահայտորեն վիճարկել ուրիշի հաջողությունը. այժմ ձեզ ավելի հեշտ է մրցակցել և հաղթել այլ ճանապարհով: Օրվա վերջում ի հայտ կգան նոր ենթադրություններ, կսկսի ձևավորվել իրավիճակին համապատասխան մարտավարություն: Երեկոյի կողմնակի էֆեկտը կարող է լինել զգայունությունը:
Ցուլ
Ցուլերից օրը պահանջում է դիվանագիտություն: Ցերեկային ժամերը հնարավորություն կտան հարթել ձևականությունները, ավարտել առօրյա պարտականությունները, սովորել անդառնալի և ժամանակավոր նորամուծություններին: Շրջապատողների հետ տեղին է չեզոք ընկերական տոնը, չարժե մոռանալ վարվելակարգի, քաղաքավարության մասին: Օրվա վերջում կարևոր կլինի ձեր զգացմունքային ռեզոնանսը մարդկանց և միջավայրի հետ:
Երկվորյակ
Ցերեկը Երկվորյակները կարող են վայելել ազատությունը: Արժե օգտվել պահից, եթե ցանկանում եք երկարացնել որոնումների, ստեղծագործության, հանգստի, գեղագիտական հաճույքների շրջանը, ավելի շատ ժամանակ անցկացնել սիրելի անձնավորության հետ: Երեկոյան մոտ կսկսեն նախադրյալներ ձևավորվել բծախնդիր խորացված զբաղմունքների համար, կարող են ուժգնանալ կասկածները: Ստիպված կլինեք ժամանակ հատկացնել ոչ թե սիրելի, այլ անհրաժեշտ զբաղմունքներին:
Խեցգետին
Օրվա սկզբում Խեցգետինների մոտ հնարավոր է զգացմունքային հավասարակշռության խախտում, գերգրգռվածություն կամ հոգնածություն: Երեկոն կներդաշնակեցնի մտքերն ու զգացմունքները, սնունդ կտա երևակայությունների համար: Հնարավորություն կառաջանա փոխելու իրավիճակը, հեռանալու վազվզոցից: Անձնական բնույթի շփումներում բացառված չէ, որ ցանկալին իրականության տեղ ընդունեք, շփոթեք սիրային և ընկերական հետաքրքրությունը:
Առյուծ
Առյուծներին խորհուրդ չի տրվում խառնել տարբեր տեսակի կապերը: Շփումները, որոնցից սպասում եք հաճույք և ներդաշնակություն, նախընտրելի են առավոտյան և ցերեկային ժամերին: Այդ ժամանակ քիչ հավանական են անակնկալները, հնարավորություն կա հաջողությամբ շարունակելու հաճելի զրույցը, կարող եք չշեղվել սեփական ծրագրերից, ոճից, վարքագծից: Երեկոյան առաջին պլան դուրս կգան ծառայողական, կենցաղային, ընտանեկան, բժշկական թեմաները:
Կույս
Օրվա առաջին կեսը Կույսերին կօգնի չեզոք տոն պահպանել խոսակցության կամ նամակագրության մեջ: Գնումները, վճարային և փոխանակման գործողությունները, ընտրության գործընթացն ավելի լավ է ավարտել մինչ երեկո: Օրվա վերջում աճում է գործերում հաջողության հավանականությունը: Արժե վերահսկել զգացմունքները, քանզի ցանկացած շփում կարող է տուժել անվստահությունից, թունոտ ակնարկներից, պարտքերի և վիրավորանքների մասին հիշեցումներից:
Կշեռք
Օրվա սկիզբը Կշեռքների համար ներդաշնակ է, սակայն էնտուզիազմն աստիճանաբար կնվազի: Հնարավոր է հետաքրքրության կորուստ վերջին գործերի նկատմամբ: Որոշ իրադարձությունների նկատմամբ կարող են սրվել կասկածները: Երեկոյան արժե խուսափել չծրագրված ծախսերից, քանզի անվտանգ չէ ձեր կամ ուրիշի քմահաճույքներին վստահելը: Միջոցների հաջող տարաբաշխումն ավելի հավանական է, եթե գնեք դեղորայք, գործիքներ, պահեստամասեր:
Կարիճ
Օրվա սկզբում Կարիճները հանգամանքների, պայմանականությունների կամ ուրիշների կարիքների գերին կլինեն, միայն շատ քչերն իրենց իրադրության տեր կզգան: Երեկոյան հնարավորություն ի հայտ կգա առաջ տանելու ձեր հետաքրքրությունները, գործերում հաջողությանը կօգնի հոտառությունը, շարժունությունը, դիտողականությունը: Հաջողություն են խոստանում ինտենսիվ շփումները, կարճ ուղևորությունները:
Աղեղնավոր
Աղեղնավորների համար միանգամայն կանխատեսելի և օրինաչափ կլինի հաջողությունն օրվա սկզբում: Լավատեսական մեկնարկը կարող է նոր հույսեր ներշնչել, սակայն դրանցից ոչ բոլորը կիրականանան հենց այսօր: Երեկոյան մոտ կփոխվի իրադրությունը, ձևափոխության կենթարկվի ձեր կամ ուրիշի տրամադրությունը, այլ քամի չփչի: Լավ գաղափարների մի մասը ստիպված կլինեք հետաձգել: Երեկոյան կարող եք զբաղվել անձնական նամակագրությամբ:
Այծեղջյուր
Օրվա առաջին կեսին Այծեղջյուրներին դժվար կլինի թուլանալ: Հնարավոր է լարվածություն՝ կապված պատասխանի, արդյունքի սպասման հետ: Բացառված չէ անհասանելի նպատակի վրա կենտրոնացումը, այլ դեր խաղալու կամ հնարավորությունների սահմանագծին գործելու անհրաժեշտությունը: Երեկոյան կփոխվի հետաքրքրությունների վեկտորը, ամբողջությամբ անձնական կյանքում խորանալու հնարավորություն կառաջանա:
Ջրհոս
Առավոտյան Ջրհոսները ստիպված կլինեն գիտակցաբար լցվել լավատեսությամբ, հոգեկան հավասարակշռությամբ և ոգու ամրությամբ, քանզի երեկոյան որոշ իրադարձություններ կարող են շփոթմունք առաջացնել, սկսել շեղել ընտրած ուղուց: Ինչ-որ բան կարող է հիշեցնել ձեզ նախկին խնդիրների և սխալների մասին, սակայն աստղերը հուշում են, որ դրանք լոկ ուրվականներ են, որոնցից չարժե վախենալ: Եթե նորից հայտնվել եք ծանոթ գայթակղության առջև, արժե լսել ներքին ձայնը:
Ձկներ
Ձկները հիմքեր ունեն լավատեսության համար, սակայն ինչ-որ բան կխախտի ներքին հավասարակշռությունը: Աստղերը խորհուրդ են տալիս ոչ թե ճնշել վախերը, այլ փորձել հասկանալ անհանգստության պատճառները: Հնարավոր է, որ մինչև վերջ չեք հարմարվել իրադրությանը, վախենում եք անհայտությունից: Երեկոյան հիշողությունների և նոր տպավորությունների վերաիմաստավորումը կօգնի ձեր նոր մարտավարության ձևավորմանը: