loading...

Հունվարի 6 - ի աստղագուշակը



Դիտումներ ` 386
Հունվարի 6 - ի աստղագուշակը

Խոյ

Խոյերի համար օրվա իրադարձությունը կարող է դառնալ գործընկերոջ կամ ազդեցիկ դեմքի հետ զրույցը: Կախված իրավիճակից՝ շփումը կընդունի հաճելի զրույցի, կառուցողական երկխոսության կամ բուռն վեճի տեսք: Աստղերը հուշում են, որ այժմ ամենահաղթողական դիրքում չեք, ուրիշների հաջողությունները կարող են ձեզ մոտ թաքուն նախանձ առաջացնել: Արժե սիրալիրություն դրսևորել մրցակիցների նկատմամբ և ուրախանալ մտերիմների հաջողություններով:

Ցուլ

Ցուլերի մոտ կարող է հաճելի զբաղմունքների կամ անսովոր պարտականությունների նոր ցուցակ հայտնվել: Հնարավոր է վերջապես կարողանաք զբաղվել գործերով, որոնք երկար ժամանակ հետաձգվում էին: Իրադրությունն այնքան էլ գործնական չի լինի, կարող են ակտիվորեն քննարկվել դիզայնի, նվերների, կոսմետիկայի, ամանորյա ավանդույթների, ծեսերի, աքսեսուրաների հետ կապված թեմաները: Կարող է ուժգնանալ նորությունների, հրավերների հոսքը:

Երկվորյակ

Երկվորյակներին կոգևորի օրվա ընդհանուր դրական մթնոլորտը: Կուրախացնեն երեխաները, ընկերները, սիրելիները: Հնարավոր են նոր ծրագրեր՝ կապված արձակուրդների հետ, անսպասելի նվերներ, զիջումներ և ուշադրության նշաններ մարդկանց կամ ատյանների կողմից: Լավ տրամադրությունը կարող է փչացնել գործերի ընթացիկ վիճակը, որը տվյալ պահին հեռու է կատարյալից: Արժե ինչ-որ բան ձեռնարկել, որպեսզի կրճատեք անորոշության շրջանը:

Խեցգետին

Խեցգետինների համար այսօր կարևոր է ընտանեկան դրությունը, ինչպես նաև մթնոլորտն այն վայրերում, որտեղ անցկացնում են հիմնական ժամանակը, օրինակ՝ տանը: Նախատոնական վազվզոցը կարող է ձեզ համար զգացմունքային գրգռիչ ազդեցություն ունենալ, հույս ներշնչել, մղել թարմացումների, դիզայներական ստեղծագործության, անսովոր լուծումների: Հնարավոր է լարվածության աճ, հավակնությունների և նկրտումների սրացում:

 



Առյուծ

Առյուծներին աստղերը խորհուրդ են տալիս մտնել կյանք, չսահմանափակվել կենցաղի ոլորտով կամ առօրյա աշխատանքով: Իրադրությունը տրամադրում է շրջանակների ընդլայնման, սովոր դրվածքում նորություն մտցնելու, բարենպաստ պայմաններ է ստեղծում այցերի, ժամադրությունների, երեկույթների, մերձավոր շրջապատի հետ հաճելի շփման համար: Ճանապարհային և այլ արկածները կավարտվեն բացահայտումներով:

Կույս

Կույսերին այս օրը մղում է հավելյալ ծախսերի, մեծամասամբ՝ հաճելի: Այսօր բավականին ակտուալ և պոտենցիալ հաջող է նվերների գնումը և ձևավորումը: Հնարավոր է փոխեք ձեր ծրագրերը և գնեք մի բան, որը չի համապատասխանում ձեր ճաշակներին: Երեխաների, գործընկերների, սիրելիների համար նվերներն, այնուամենայնիվ, ավելի լավ է համաձայնեցնել հասցեատերերի ճաշակների հետ, այլապես ինտուիցիան կարող է դավաճանել:

Կշեռք

Կշեռքներին սպասվում է լավատեսական տրամադրություն, հաջողություն, սեփական գրավչության և ինքնավստահության աճ: Հոգեկան վերելքն էներգիայի գերազանց աղբյուր կլինի, եթե տվյալ պահին չեք կարող պարծենալ ֆիզիկական փայլուն վիճակով: Հաջող օր է ռոմանտիկ ժամադրության, ստեղծագործական ելույթի, իմիջի ստեղծման համար: Արժե խուսափել գոռոզամտությունից, այլապես կդժվարանա ինքնահավան զրուցակիցների հետ շփումը:

Կարիճ

Կարիճներին օրը թույլ է տալիս ավելի առարկայական դարձնել շփումը, նպատակային որոնումների, ուղևորությունների փուլ սկսել: Լավ կանցնեն ուսումնական տարրեր պարունակող զբաղմունքները: Հնարավոր են հետաքրքիր նորություններ: Հնարավոր է տարաձայնության առիթ ազդեցիկ դեմքի կամ միության, արտասահմանցիների, ուղեկիցների հետ: Նման վեճն ավելի լավ է լուծել դիվանագիտական և կառուցողական մոտեցմամբ:

Աղեղնավոր

Օրն Աղեղնավորներին թույլ կտա ոգեպնդվել, մոռանալ կասկածների, տհաճ նշանների և կանխազգացումների մասին: Կարող եք գտնել բարոյական աջակցություն, ֆինանսական սնուցման աղբյուր: Կհուսադրեն և կուրախացնեն ապագայի, այդ թվում՝ ամուսնության, ռոմանտիկ հարաբերությունների հետ կապված հեռանկարները: Կաճի ձեր պահանջվածությունը կոլեկտիվում, ընկերախմբում: Կարող եք բարձրացնել ձեր հեղինակությունը:

 


Այծեղջյուր

Որպեսզի չխրտնեցնեն հաջողությանը, Այծեղջյուրներին անհրաժեշտ է ճիշտ տոն, դիրք, վարքագիծ ընտրել: Անձնական նկրտումներն այսօր ցանկալի է հավասարակշռել ինքնատիրապետմամբ, դիվանագիտությամբ, լավ վարքագծով: Չարժե արհամարհել վարվելակարգը, տարվել փորձարկումներով, համառություն դրսևորել, զրուցակիցներին ճնշել ձեր կրթվածությամբ և խրատներով: Եթե չափից դուրս հեղինակավոր և ինքնահավան եք, կարող եք վատթարացնել ձեր վիճակը:

Ջրհոս

Ջրհոսներին օրը դրական շատ բան է խոստանում, այդ թվում՝ խրախուսում ծրագրերում և համոզմունքներում, հեղինակավոր անձանց և ատյանների հովանավորություն, սիրային հաջողություն: Աճում է նվերներ, բոնուսներ ստանալու հավանականությունը: Ընդհանուր բարենպաստ ֆոնին ավելի հստակ կընդգծվի խնդրահարույց ոլորտը, որի շուրջ մոտակա շաբաթներին ճիշտ կանեք մտածել և աշխատել: Հնարավոր է արդիական լինի ինքնազգացողության, ուսման հարցը:

Ձկներ

Ձկներին օրը խոստանում է նոր հույսեր: Աճում է ընկերների հետ վերամիավորվելու, ճգնաժամից հաջող ելքի հավանականությունը: Լավատեսության ներհոսքը կարող է կապված լինել նաև կոնկրետ իրադարձության կամ երևույթի, ինչ-որ նորության, բացահայտման, արտահայտության, այցի հետ: Ձեզ կարող է հուսադրել ուրիշի հաջող օրինակը, օրենսդրության մեջ նորամուծությունը: Մինչ այդ հիմքի վրա կոնկրետ ծրագրեր կազմելը, արժե սպասել ճշգրտող տվյալների:


loading...

Փակել