Խոյ
Խոյերին խորհուրդ է տրվում օրն օգտագործել աշխատանքի համար: Օրվա ընթացքում կարելի է շատ բան հասցնել, եթե չշեղվեք անվերջ վերստուգումների վրա, չփոխեք ընտրած ռազմավարությունը և զբաղվեք միայն հրատապ գործերով: Չարժե ուշադրություն դարձնել կոլեկտիվում հնարավոր ինտրիգներին, փորձել զուգահեռաբար դասավորել անձնական կյանքը կամ հաշվել ուրիշի փողերը: Ջանքեր գործադրելու դեպքում առաջադրանքների մի մասը կհասցնեք ավարտին:
Ցուլ
Ցուլերն այսօր ունեն անհրաժեշտ ամենը իրենց վրա արդյունավետ աշխատանքի կամ հանգամանքների նկատմամբ հաղթանակի համար: Իրավիճակը տիպիկ Ցուլերին թույլ է տալիս գործել հետևողական և հարմար տեմպով, առանց իրենց համար վնասի՝ պահպանել իրենց հիմնական կանոնները և սկզբունքները: Եթե գործն ի սկզբանե ճիշտ է կազմակերպված, ապա գլխավորը գործընթացին չխանգարելն է: Շատ առաջադրանքներ կլուծվեն նվազագույն ծախսերով:
Երկվորյակ
Երկվորյակներին աստղերը խորհուրդ են տալիս ապրել այսօրվա օրով: Այսօր կարելի է շատ բան անել իրենց կամ տան, ընտանիքի համար, առաջ ընթանալ առօրյա կամ բարդ աշխատանքում: Նույնիսկ կրիտիկական հանգամանքները գործին օգտակար կլինեն, եթե ցուցաբերեք գործնականություն, կարգապահություն, պատասխանատվություն, հաղթահարեք ձեր վախերը և ժամանակին նախաձեռնեք բոլոր անհրաժեշտ քայլերը: Չարժե շատ ժամանակ ծախսել խոսակցությունների վրա:
Խեցգետին
Խեցգետիններին խորհուրդ է տրվում շեշտը դնել աշխատունակության, ճարպկության, ճկունության, գործնականության, ինչպես նաև ուրիշների հետ համագործակցության վրա: Չարժե թակել փակ դռները, ավելի լավ է օգտվել հնարավորություններից այնտեղ, որտեղ դրանք կան: Այս սկզբունքները կօգնեն ոչ միայն մանր հարցերում, այլև կօգնեն տեղից շարժել գլոբալ ծրագրերը: Եթե արդյունքը միանգամից տեսանելի չէ, չարժե հուսահատվել:
Առյուծ
Առյուծներին խորհուրդ չի տրվում տարվել հանգստով, քանզի այս օրը գործնական քայլերի օր է: Ձեռնարկությունը, պահից օգտվելու և իրավիճակից օգուտ քաղելու ունակությունն ավելի շատ բան կտան, քան մտորումների, մտահոգությունների վրա կենտրոնացումը: Ավելի լավ է հույսը չդնել բախտի, շահումի, վայրկենական խոշոր եկամտի վրա: Լավագույն արդյունքը կտա կա՛մ պահանջներում չափավորությունը, կա՛մ հետևողական գործողությունների շղթան:
Կույս
Կույսերին խորհուրդ է տրվում բաց չթողնել իրենց բնական ակտիվության շրջանը: Եթե գործելու տրամադրություն ունեք, չարժե էներգիան անիմաստ վատնել: Հարմար օր է զանազան վարժությունների և պարապմունքների, բիզնես վարելու գործընթացին ակտիվորեն միանալու, նախագծի զարգացման, վերանորոգման կամ շինարարական աշխատանքի համար: Չարժե սահմանափակվել մեխանիկական աշխատանքով. որոշ առաջադրանքներ ստեղծագործական մոտեցում կպահանջեն:
Կշեռք
Կշեռքներին խորհուրդ է տրվում ուշադրություն հատկացնել կենցաղային առօրյային կամ անձնական տարածության հետ կապված այլ գործընթացներին: Կարող է ավելի մեծ ակտիվություն պահանջել բիզնեսը, նյութական կամ ընտանեկան բարեկեցությունը: Հարմար պահ է մաքրության, մանր վերանորոգման համար: Ծառայություններ պատվիրելու առաջ արժե հոգ տանել կատարվող աշխատանքների որակի մասին, բացառել անակնկալները:
Կարիճ
Կարիճները գերազանց հնարավորություն ունեն խոսքերից և մտորումներից գործողությունների անցնելու համար: Կարելի է մեկնել որոնումների, մի շարք ուղևորություններ կատարել, զբաղվել առօրյա աշխատանքով, վերանորոգմամբ, այցելել շինարարական շուկա, ավտոսերվիս, բուժական կամ անասնաբուժական հաստատություն: Հագեցած օր է, եթե զբաղված եք սպասարկման ոլորտում: Այս օրը նաև հետաքրքրությունների խաչման, փոխօգնության օր է:
Աղեղնավոր
Աղեղնավորները ստիպված կլինեն զբաղվել գործնական մանրուքներով, առանց որոնց մտահղացած գործը տեղից չի շարժվի: Օրակարգում կարող են հայտնվել օգտակար ծառայություններ, մանր գործարքներ, նախաձեռնությունների տեխնիկական կամ նյութական հիմքը: Առողջության հետ խնդիրների դեպքում՝ աստղերը խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ ինքնազգացողության լավացմանը, քանզի, առանց առողջության, ամենն անկարևոր է:
Այծեղջյուր
Այծեղջյուրներն այսօր առանձնանում են աշխատունակությամբ, սակայն, առանց բավարար հետաքրքրվածության, ակտիվությանը կարող է խոչընդոտել ծուլությունը: Օրը հարմար է չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունների համար: Անցանկալի է լիակատար անգործությունը: Հաջող կանցնի արտասահմանցիների հետ համագործակցությունը: Գործերի մի մասը կարելի հանձնարարել վստահելի մարդկանց, սակայն որոշ բաներ ցանկալի է անել անձամբ:
Ջրհոս
Ջրհոսներին խորհուրդ է տրվում զբաղվել կուտակված առաջադրանքներով, այդ թվում՝ ոչ ամենահաճելի: Գործն ավելի լավ կընթանա, եթե տիրապետում եք արհեստին, ձեր տրամադրության տակ ունեք անհրաժեշտ գործիքները և օգնականներին: Աշխատանքի պայմանները և ընդհանուր ռիթմը կթելադրի իրադրությունը: Չարժե փորձել հանգամանքները հարմարեցնել ձեր պահանջներին, այլապես ուժերն անիմաստ կվատնեք:
Ձկներ
Ձկներին օրը թույլ է տալիս օգտվել գործընկերային կամ այլ կապերից: Սթափ հաշվարկն անհրաժեշտ է, եթե չեք ցանկանում ավելորդ բեռ կրել այժմ և հավելյալ խնդիրներ ունենալ հետագայում: Չարժե ծառայություններ մատուցել կանխավճարով, պարտքով: Աստղերը խորհուրդ են տալիս նաև հույս չդնել ապագա եկամուտների, բացակայող մարդկանց կամ նոր ռազմավարությունների վրա, որոնց արդյունավետությունը և օրինականությունը տվյալ պահին հաստատված չեն: