Խոյ
Օրվա հանգամանքները Խոյերի համար բարենպաստ են. կօգնեն պահպանել անհրաժեշտ տրամադրվածությունը, գործելու համար տարածություն կապահովեն: Նույնիսկ խիստ զբաղվածության դեպքում կարող է ժամանակ մնալ հոբբիի համար: Առավելագույն հաջողությունները սպասվում են օրվա առաջին կեսին: Այդ ժամանակ կարելի է ապավինել ոչ միայն անձնական աշխատունակությանը, այլև անկանխատեսելի իրավիճակների օգնությանը:
Ցուլ
Ցուլերին խորհուրդ է տրվում օրվա ողջ ընթացքում պահպանել ընկերական տոնը, խաղաղ քաղաքականությունը: Եթե անհրաժեշտ է կոշտություն, նպատակասլացություն, սկզբունքայնություն դրսևորել, ավելի լավ է դա անել խելամիտ սահմաններում, լիազորությունների և անհրաժեշտության շրջանակներում: Վատ չի լինի կողքին օգնական ունենալ: Չարժե հավելյալ ծանրաբեռնվածություններ ծրագրել, քանզի երեկոյան կարող է կուտակվել հոգնածությունը:
Երկվորյակ
Երկվորյակները որոշ դրական միտումներից կարող են օգտվել հենց հիմա: Չարժե արհամարհել կարևոր հարաբերությունները կարգավորելու, ակտուալ իրավաբանական և մասնագիտական հարցերն ավելի խորն ըմբռնելու հնարավորությունը: Կարող եք հեշտությամբ հարմարվել տնից հեռու գտնվող նոր վայրում: Օրվա երկրորդ կեսը տրամադրում է պակաս պաշտոնական շփման: Այդ ժամանակ լավ է շփվել ընկերների հետ:
Խեցգետին
Խեցգետիններն այսօր անհանգստության համար լուրջ պատճառներ չունեն, սակայն լիակատար հարմարավետության զգացողությունը դժվար հասանելի կլինի: Հնարավոր է, որ հոգու խորքում անհանգստանաք ձեր անվտանգության, գործի արդյունքի, ներկայիս որոշումների ապագա հետևանքների մասին: Հավաքվածություն և զգոնություն պետք կգա, եթե զբաղված եք աշխատանքով: Այսօրվա համար չարժե նոր ծանոթություն, սիրային ժամադրություն ծրագրել:
Առյուծ
Առյուծները կարող են շարունակել հաջող համագործակցությունը, կոլեկտիվին հարմարվելու ևս մեկ քայլ կատարել: Օրը հարմար է նաև մարդաշատ վայրեր այցելելու համար, տրամադրում է ժողովների, համաժողովների մասնակցության: Ակտիվ գործողություններն ավելի լավ է ծրագրել առավոտյան` հաշվի առնելով, որ ցանկալի է փոխադարձ ակտիվություն: Ռոմանտիկ հարաբերություններում, ամուսնական պայմանավորվածություններում կարևոր է ժամանակին կանգ առնել:
Կույս
Կույսերի ուշադրությունը կարող է ամբողջությամբ կլանել հոբբին կամ աշխատանքը: Կարող եք զբաղվել կենցաղային տեխնիկայի վերանորոգմամբ, տնային համակարգչի թարմացմամբ: Հետաքրքրվածության արդյունքը կլինի ոչ միայն որակյալ կատարված առաջադրանքը, այլև վարպետության հետագա աճը: Նման զբաղմունքը լավ միջոց կլինի կպչուն վախերի, բացասական մտքերի դեմ: Եթե բարդ խոսակցություն կամ կարևոր քայլ է սպասվում, մեխանիկական աշխատանքը կօգնի ի մի բերել մտքերը:
Կշեռք
Կշեռքներն ունեն անհրաժեշտ ամենը, որպեսզի օրն անցկացնեն օգուտով և հաճույքով: Ջեզ կհաջողվի ամենը, ինչ ձեզ դուր է գալիս, ոգևորում է, ինչպես նաև` ունի հեռանկար, նպաստում է անձնական վերելքին, հեղինակությանը: Հնարավոր է, որ ձեզ հետաքրքրի նոր աշխատանք կամ հոբբի, տարածված խաղ: Հնարավորություն ունեք նոր ընկերներ ձեռք բերելու, եթե գտնվում եք նոր իրադրությունում, մարդաշատ վայրում, հանգստի մեջ:
Կարիճ
Կարիճները կարող են իրենց համեստ ներդրումն ունենալ հարաբերությունների կարգավորման, տան կամ այլ տարածքի բարեկարգման մեջ: Նոր գործերից, անհատական նախաձեռնություններից այսօր ավելի լավ է խուսափել: Ցանկացած գործողությունից լավագույն արդյունքը սպասվում է առավոտյան: Օրվա ընթացքում կարող է աճել հոգնածությունը, չի բացառվում գրգռվածությունը: Որպեսզի չզրոյացնեք ջանքերի արդյունքները, արժե ժամանակին նվազեցնել ակտիվությունը:
Աղեղնավոր
Աղեղնավորներն այսօր հակված են շարունակել իրենց հետաքրքրող զբաղմունքը: Ակտիվության գագաթնակետը կլինի առավոտյան: Լավ կլինի ավելի շատ ժամանակ անցկացնել համախոհների շրջապատում, ովքեր ունակ են ըստ արժանվույն գնահատել ձեր վարեպետությունը: Շատերը հաճույքով օրը կանցկացնեն երիտասարդ սերնդի ներկայացուցիչների հետ: Եթե իսկապես հաջողության եք հասել ինչ-որ ոլորտում և դրանում վարպետացել եք, կարող են աշակերտներ ի հայտ գալ:
Այծեղջյուր
Այծեղջյուրներին այսօր խորհուրդ է տրվում խուսափել նախաձեռնություններից և կատարել միայն իրավիճակից դրդված գործողություններ: Հնարավոր է ստիպված լինեք ժամանակ հատկացնել գրասենյակային, ավտոմոբիլային կամ կենցաղային տեխնիկային: Կոնկրետ արդյունք ստանալուն ուղղված գործողություններն ավելի լավ է ձեռնարկել օրվա առաջին կեսին: Երեկոյան չարժե մանրակրկիտ կերպով հետևել կանոններին, կարելի է փոքր-ինչ շեղվել ստանդարտներից:
Ջրհոս
Ջրհոսների ակտիվությունն օրվա ընթացքում կնվազի, սակայն հնարավորություն կա օգտակար շատ բան անելու օրվա առաջին կեսին, քանի դեռ պահպանվում են էնտուզիազմը և ազարտը: Թե ինչ տեմպ կամ ռեժիմ ձեզ կհամապատասխանի, ավելի լավ է ինքներդ ընտրեք, քանի որ այսօր մեծ դերակատարություն կունենա ձեր ինքնազգացողությունը: Եթե լավագույն վիճակում չեք, ավելի լավ է ժամանակին կանգ առնել: Օրվա երկրորդ կեսին արժե փոխել մթնոլորտը, թուլանալ:
Ձկներ
Ձկներին խորհուրդ չի տրվում այսօր իրենցից նոր նվաճումներ սպասել: Աշխատել ավելի լավ է թիմով կամ աչքի առաջ անհրաժեշտ օրինակով: Այդ դեպքում ձեզ կոգևորի և կվարակի ուրիշի էնտուզիազմը: Ֆիզիկական վարժությունները, պարապմունքները, մասնագիտական ունակությունների մշակումն ավելի լավ է առավոտյան կազմակերպել: Եթե հրատապ գործեր չունեք, օրվա մնացած մասը կարող եք անցկացնել միայնակ` ազատվելով ցանկացած պարտականությունից: