loading...

Հունվարի 10 - ի աստղագուշակը



Դիտումներ ` 315
Հունվարի 10 - ի աստղագուշակը

Խոյ

Այսօր շատ Խոյերի մոտ նոր նպատակ կամ երազանք ի հայտ կգա: Նախկին ծրագրերը նոր ձև կընդունեն կամ կփոխվեն այլ առաջնայնություններով: Նույնիսկ եթե այժմ աղոտ եք պատկերացնում, թե ինչպես հասնեք ցանկալիին, տվյալ ուղղությամբ մտքերը ձեզ ավելի ու ավելի հաճախ կայցելեն: Բացառված չէ, որ դրանցում մեծ դեր կատարեն կարիերան, ընտանիքը: Օրվա երկրորդ կեսին մտորումներն ավելի կոնկրետ կդառնան, խոսակցության թեմա ի հայտ կգա:

Ցուլ

Այս օրը կավելացնի Ցուլերի վստահությունը, կյանքում ավելի շատ կայունություն կմտցնի: Օրվա առաջին կեսում կպահպանվեն անհանգստությունները, տագնապը, մտահոգությունները: Օրվա երկրորդ կեսին և հաջորդ օրերին կարելի է ծրագրել հանգստի սովոր տեսակներ, ստուգված երթուղիներով ուղևորություններ, սիրելի զբաղմունքներ, բայց արժե հիշել, որ ծանոթ ծրագրում ձեր սեփական դերն այժմ կարող է այլ լինել: Արժե ավելի մեծ ուշադրություն դարձնել առողջությանը:

Երկվորյակ

Երկվորյակները կարող են բախվել նոր  կյանքի կազմակերպման հարցում ոչ մեծ դժվարությունների հետ: Չարժե դրանք չափազանցել. փոքր-ինչ ավելի նպատակասլացություն և գործնականություն դրսևորելով՝ դրանցից հեշտությամբ գլուխ կհանեք: Խնդիրներն ավելի լավ է քննարկել երեկոյան: Ընկալման թարմությունը և մտքի սթափությունը պահպանելու համար օրվա առաջին կեսին արժե խուսափել ակտիվ բանավեճերից:

Խեցգետին

Խեցգետիններին խորհուրդ է տրվում շեղվել առօրյա հոգսերից և դրանց հետ կապված մտահոգություններից, որպեսզի ավելի մեծ ուշադրություն հատկացնեք անձնական կյանքում ստեղծված իրավիճակին: Շատերի համար ակնհայտ կդառնան տնային դրվածքում փոփոխությունները, կամ դժվար կլինի ժխտել վերափոխումների հասունացած անհրաժեշտությունը: Հանգստյան օրերի ծրագիրը կազմել, նոր զբաղմունքների անցնել ավելի լավ է երեկոյան:

 



Առյուծ

Առյուծներին այս հանգստյան օրերին խորհուրդ չի տրվում հույս ունենալ անսահման զվարճանքների և լիակատար հարմարավետության: Իրավիճակը նորից կպահանջի վերահսկողության տակ պահել կյանքի գործնական մասը, կենցաղը, ֆինանսները: Բացառված չէ, որ հենց դրանք դառնան զրույցների թեմաների և մտորումների հիմքը՝ ռոմանտիկ և ստեղծագործական հետաքրքրությունները մղելով երկրորդ պլան: Հնարավոր է նվազի ընդհանուր տոնուսը:

Կույս

Այս օրը Կույսերին թույլ է տալիս ամփոփել տնային իրադարձությունների արդյունքները, դուրս գալ վեճերի, հոգսերի, տհաճությունների շրջապտույտից: Չարժե օրը սկսել տարաձայնությունները շարունակելուց. ամենայն հավանականությամբ, ձեր ուժերն ու ժամանակն անիմաստ կծախսվեն: Հավասարակշռությունը պահպանելը կրկնակի կարևոր է, եթե երեկոյան ծրագրված է ժամադրություն կամ ելույթ: Սիրային գործերում ամեն ինչ չէ, որ հարթ կընթանա:

Կշեռք

Կշեռքները երեկոյան կարող են բախվել իրենց համար նոր առաջադրանքի: Հնարավոր է խնդիր ի հայտ գա արժանի կացարան գտնելու կամ տունը կահավորելու հարցում: Դրական տրամադրվածության և բախտի շնորհիվ իրավիճակը բարեհաջող լուծում կստանա, սակայն վերջակետ դնելու համար դեռ վաղ է: Բացառված չէ, որ որոշ ժամանակ անց ձեզ դադարի գոհացնել ներկա դրությունը, և փորձ ձեռնարկեք դրա հետագա օպտիմալացման: Արժե խուսափել արմատական փոփոխություններից:

Կարիճ

Կարիճներին աստղերը խորհուրդ են տալիս նշանակալի միջոցառումները ծրագրել օրվա երկրորդ կեսին: Երեկոյան մոտ միտքը կսկսի ավելի լավ աշխատել, ավելի հարմար պայմաններ կձևավորվեն արդյունավետ շփման, նպատակային ուղևորությունների, այցերի, գնումների, նամակագրության համար: Ցանկալի է զգուշությամբ քննարկել ֆինանսական, ազգակցական, իրավական նրբությունները, ինչպես նաև փոխհարաբերությունների, գործընկերության, էթիկայի հարցերը:

Աղեղնավոր

Աղեղնավորներին աստղերը խորհուրդ են տալիս աստիճանաբար թուլացնել տեմպը: Նույնիսկ եթե գերազանց վիճակում եք և պատրաստ եք հետագա սխրագործությունների, չարժե փորձել նույնությամբ կրկնել ձեր վերջին հաջողությունները: Նախօրեի էնտուզիազմն օրվա ընթացքում կարող է վերանալ: Երեկոյան ուշադրություն կպահանջեն այլ թեմաներ, որտեղ անհրաժեշտ է ոչ թե վարպետություն և արագ արձագանք, այլ խոհուն պրագմատիկ մոտեցում:

 


Այծեղջյուր

Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում օրվա առաջին կեսը հանգիստ անցկացնել՝ խուսափելով ավելորդ ակտիվությունից: Երեկոյան շատերը կզբաղվեն իրենց սիրելի գործերից մեկով՝ ռազմավարական ծրագրմամբ: Նպատակները, որոնք ձեզ գրավում են, կարող են պահանջել ոչ միայն գիտակցության վերակառուցում, այլև արտաքին ձևափոխում: Բացառված չէ, որ ժամանակն է մտածելու նոր իմիջի մասին, փոխելու վարքագիծը, վերանայելու գործընկերային հարաբերությունների հիմքը:

Ջրհոս

Ջրհոսները կարող են հույս ունենալ իրադրության ընդհանուր լավացման: Միևնույն ժամանակ, շատերը ստիպված կլինեն համակերպվել այն մտքին, որ հանգստյան օրերին իրենց տրամադրությունն ինչ-որ բանով կմռայլվի: Հնարավոր է ստիպված լինեք հետաձգել հաճելի միջոցառումները և դրանց փոխարեն զբաղվել գործնական հրատապ հարցերով: Արժե պրոֆիլակտիկ միջոցներ ձեռնարկել, որպեսզի առողջական վիճակը չխանագարի ձեր ծրագրերի իրականացմանը:

Ձկներ

Ձկներին աստղերը խորհուրդ են տալիս շեղվել աշխատանքից և բարդ շփումներից, փոխել անձնական ոճը կամ ընդհանուր իրավիճակը: Դա կարող է անհրաժեշտություն լինել, եթե վերջերս անցել եք լուրջ փորձության միջով, զգալի ֆիզիկական և հոգեբանական ծանրաբեռնվածություններ եք կրել: Առանձին վերցրած ոլորտում ապրած ճգնաժամը կարող է ստիպել գնալ որոշակի փոփոխությունների, օրինակ՝ արմատապես վերանայել ապագայի հետ կապված ծրագրերը:


loading...

Փակել