Լավանդա. նույնիսկ այս բույսի անունը լսելիս՝ լավ հիշողություններ են արթնանում, իսկ շուրջը, թվում է, ծաղիկներ են: Վաղուց ապացուցված է, որ այս բուրավետ բույսը հզոր հակադեպրեսանտ միջոց է, որն արդյունավետ կերպով պայքարում է գլխացավերի և հոգնածության դեմ:
Գոյություն ունեն բազմաթիվ հնարքներ, թե ինչպես պետք է ճիշտ օգտագործել լավանդան՝ կենսական ուժը բարձրացնելու համար: Հավանաբար գիտեք այս բույսի յուղի օգտակար հատկանիշների մասին, այն հրաշալի կերպով պայքարում է անքնության դեմ:
Interesbook կայքը ներկայացնում է բնական լիմոնադ, որը կօգնի անցկացնել գլխացավերն ու հոգնածությունը:
Բաղադրություն
Պատրաստման եղանակը
Եթե լավանդայի յուղ եք օգտագործում, ապա անհրաժեշտ է այն խառնել վերը նշված բոլոր բաղադրիչների հետ: Սակայն, մի մոռացեք կիտրոնի հյութը քամելու մասին: Ստացված ըմպելիքը պետք է մի քանի ժամով դնել սառնարանը: Կարող եք այնուհետև, ըստ համի, ավելացնել նաև մեղրը:
Եթե օգտագործում եք լավանդայի չորացրած տերևները, ապա սկզբում դրանք լցրեք ջրով կաթսայի մեջ, եռացրեք միջին կրակի վրա: Եռալուց հետո կրակն իջեցրեք և ևս մի քանի րոպե եփեք: Կրակից հանեք, կափարիչը ծածկեք և թողեք մնա մեկ ժամ: Ապա քամեք խառնուրդը, որպեսզի լավանդայի մանր մասնիկները մաքրվեն, քամեք կիտրոնի հյութը, ավելացրեք թուրմին, լցրեք նաև մեղրը: Ամբողջը տեղափոխեք տարայի մեջ և դրեք սառնարանը 30 րոպեով:
Լիմոնադը պետք է խմել սառը վիճակում:
Եթե, այնուամենայնիվ, գլխացավերը չեն անցնում, ապա լավանդայի յուղով լոգանք ընդունեք: Արդյունավետ է նաև լավանդայի յուղով մարմինը մերսելը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը