Լավ քունը չափազանց կարևոր է ամբողջ օրգանիզմի ճիշտ ֆունկցիաների համար: Առողջ քնից է կախված նաև, թե ինչպես կանցկացնեք ձեր օրը: Այդ իսկ պատճառով, չափազանց կարևոր է հանգիստ ու խաղաղ քնելը: Եթե չեք կարողանում գիշերը հանգիստ քնել, ապա healthyfoodhouse կայքն առաջարկում է մի հրաշալի բաղադրատոմս, որը կօգնի անմիջապես քուն մտնել և հանգստանալ:
Այս ըմպելիքի միայն մեկ բաժակը կօգնի արագ քուն մտնել: Հյութը պարունակում է կաթ և մեղր: Այս երկու բաղադրիչները դարեր շարունակ օգտագործվել են իրենց սննդարար հատկանիշների շնորհիվ, դրանք հատկապես դրական են ազդում անքնության վրա, քանի որ խթանում են տրիպտոֆանի արտազատումը: Տրիպտոֆանը վերածվում է սերոտոնինի, որը հանգստացնում է, իսկ սերոտոնինն իր հերթին՝ վերածվում է մելատոնինի, որն օգնում է հանգիստ քուն մտնել:
Բաղադրություն
Պատրաստման եղանակը
Կաթը տաքացրեք, բայց մի եռացրեք: Կրակից վերցրեք և լցրեք բաժակի մեջ, թողեք մի փոքր սառչի և ավելացրեք մեղրն ու վանիլի մզվածքը:
Ստացված խառնուրդը խմեք քնելուց առաջ:
Ուշադրություն, եթե կաթի լակտոզայի հանդեպ ալերգիա ունեք կամ չեք կարողանում այն յուրացնել, ապա կաթը փոխարինեք նշի կամ սոյայի կաթով: