loading...

Հրաշագործ դեղամիջոց՝ հազի դեմ



Դիտումներ ` 3063
Հրաշագործ դեղամիջոց՝ հազի դեմ

Xohanoc.am կայքը ներկայացնում է բնական միջոց, որն օգնում է ազատվել ուժեղ հազից: Այս բնական բուժարարն օգնում է ընդամենը մի քանի ժամվա ընթացքում:

Մարդկանց մեծամասնությունը հազի ժամանակ անմիջապես գնում է այնպիսի դեղեր, որոնք կհանգստացնեն հազն ու դուրս կբերեն խորխը թոքերից: Սակայն միշտ չէ, որ դեղամիջոցները տալիս են ցանկալի արդյունքը:

Բարեբախտաբար, ժողովրդական բժշկության մեջ կան այնպիսի բաղադրատոմսեր, որոնք օգնում են հանգստացնել հազն ու մաքրել թոքերը:

 



Որոշ բժիշկներ խորհուրդ են տալիս դիմել այս ժողովրդական բաղադրատոմսին:

500 մլ եռացրած ջրին պետք է ավելացնել  խորդենու 3 թերթիկ և 3 կոտրած ընկույզ (ընկույզն ավելացրեք հենց կեղևով): Ապա այս խառնուրդին ավելացրեք 3ճ/գ ռեհան: Խառնուրդը դրեք ցածր կրակին և եփեք 5 րոպե:  Ապա կրակն անջատեք և թողեք խառնուրդը սառչի: 20 րոպեն բավական կլինի: Եթե ցանկանում եք, կարող եք մեղր  ավելացնել:

Այնուհետև խառնուրդը քամեք և բաժանեք 3 մասի: Մեկ օրվա ընթացքում խմեք ամբողջ խառնուրդը: Ստացվում է՝ օրական 3 անգամ:

loading...

Փակել