Հնդկաձավարը միակ սննդատեսակն է, որը չի ենթարկվում գենետիկական ձևափոխման` շնորհիվ այն բանի, որ իր մեջ չկան թունաքիմիկատներ և նիտրատներ:
Հնդկաձավար սկսել են աճեցնել դեռևս 5000 տարի առաջ Հնդկաստանում, Նեպալում, Բիրմայում: Այնուհետև այն սկսել է տարածվել Աֆրիկայում, Միջին Ասիայում և Հունաստանում: Հենց հույներն էին վաճառում ձավարեղենի այս տեսակը, որտեղից էլ գալիս է մթերքի անվանումը:
Ինչով է հատկապես օգտակար հնդկաձավարը օրգանիզմի համար, երբ կարող է վնասակար լինել, որոնք են հակացուցումները, որ վիտամիններն ու հանքանյութերն են գերակշռում այս սննդատեսակում, ներկայացնում է Aroxj.am-ը:
Հնդկաձավարի բաղադրությունը
Հնդկաձավարի մեջ հանքանյութերի և վիտամինների չափաբաժինը մյուս ձավարատեսակների համեմատ գրեթե 3 անգամ ավելի շատ է: Եվ այսպես ներկայացնում ենք հնդկաձավարի բացառիկ բաղադրությունը`
Վիտամին А, В1, В2, В3, В6, В9, Е, Н, PP
Միկրոտարրեր: երկաթ, կալիում, կալցիում, մագնեզիում, նատրիում, քլոր,ֆոսֆոր, յոդ, մեղր, ցինկ, մոլիբդեն, վանադիում, տիտան, անագ
մոնոսախարոիդներ
մոխիր
մանրաթելեր
օսլա
Ինչ վերաբերում է ճարպերին, սպիտակուցներին և ածխաջրերին, ապա այս դեպքում ևս հնդկաձավարն առաջին տեղում է: Ճարպերը հիմնականում բուսական ծագման են, որոնք նվազեցնում են խոլեստերինի մակարդակը և կարգավորում նյութափոխանակությունը: Հնդկաձավարի բաղադության մեջ մտնող սպիտակուցներն իրենց հերթին պարունակում են մեծ քանակությամբ ամինաթթուներ:
Չնայած, որ հնդկաձավարը բավականին կալորիական է (310 կկալ 100 գրամում) , այնուամենայնիվ վնասակար նյութերը դրանում քիչ են , փոխարենը բջջանքի չափաբաժինն է մեծ: Այսպիսով, հնդկաձավար օգտագործելու դեպքում կարգավորվում է նյութափոխանակությունը, ավելի շատ կալորիաներ են այրվում, իսկ արյան մեջ շաքարի բաղադրությունը աննշան է դառնում:
Ինչու է անհրաժեշտ հնդկաձավարը
Հնդկաձավարը օրգանիզմի համար համարվում է առողջ սննդատեսակ: Այն ամրացնում է արյունատար անոթների պատերը, նյարդային համակարգը` նվազեցնելով դեպրեսիայի հավանականությունը: Հնդկաձավարի օգտագործումն անփոխարինելի միջոց է հետևյալ դեպքերում`
քրոնիկ հոգնածություն, սթրես,
իմունիտետի հետ կապված խնդիրներ, թունավորում,
աղեստամոքսայինն տրակտի խանգարումներ, գաստրիտ, մարսողության խանգարումներ,
սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներ` հիպերտոնիա, աթերոսկլերոզ
անեմիա,
շաքարային դիաբետ,
տարբեր տեսակի ծագման ուռուցքներ, նորագոյացություններ
Ում է հակացուցված հնդկաձավարը
Իրականում ձավարեղենի այս տեսակը չունի ոչ մի վնասակար հատկություն: Սակայն հնդկաձավարը կարող է որոշ մարդկանց մոտ ալերգիկ ռեակցիա առաջացմել: Սա չի նշանակում, որ այն ալերգիկ մթերք է, պարզապես պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցներ, որոնց մեր օրգանիզմը կարող է բացասական արձագանք տալ: Որոշ մարդկաց համար էլ կարող է բացասական անդրադարձ ունենա դրանում պարունակվող մեծաքանակ օսլան: Այս դեպքում կարելի է շատ չեփել այն, պարզապես թերխաշ վիճակում թողնել:
Դիետոլոգները հաստատում են հնդկաձավարի դիետիկ հատկությունը, սակայն չեն խրախուսում նրանց, ովքեր նախընտրում են շաբաթներով միայն հնդկաձավար ուտել: