loading...

​Հնդկական 7 իմաստություն



Դիտումներ ` 2235
​Հնդկական 7 իմաստություն

 

1. Երբ դու ծնվեցիր, դու լացում էիր, իսկ ողջ աշխարհը՝ ծիծաղում: Ապրիր այնպես, որ մահանալիս դու ծիծաղես, իսկ ողջ աշխարհը՝ լացի:

2. Երբ մի մարդը պատերազմում հազար անգամ հաղթում է հազար հոգու, իսկ մյուսը հաղթում է միայն ինքն իրեն, ապա նրա հաղթանակն ավելի մեծ է: Ավելի լավ է հաղթես ինքդ քեզ, քան մնացած բոլոր մարդկանց:

3. Երիտասարդ տարիքում մարդը կորցնում է իր առողջությունը հանուն փողի, իսկ մեծանալով՝ վատնում է բոլոր փողերը՝ առողջությունը ետ բերելու համար – բայց դա դեռ ոչ ոքի չի հաջողվել:

4. Եթե ինչ-որ մեկը դավաճանում է ձեզ մեկ անգամ, դա իր մեղքն է: Եթե ինչ-որ մեկը դավաճանում է ձեզ երկու անգամ, դա արդեն ձեր մեղքն է:

5. Խելացի ուղեղները քննարկում են գաղափարներ, միջին ուղեղները՝ իրադարձություններ, փոքր ուղեղները՝ մարդկանց:

6. Սովորիր ուրիշների սխալների վրա: Հնարավոր չէ ապրել այնքան երկար, որպեսզի ամեն ինչ սովորես սեփական սխալների վրա:

6. Ով զայրույթով չի պատասխանում զայրույթին, փրկում է և՛ իրեն և՛ դիմացինին:

7. Հանճարեղ է նա, ով դառնում է կույր ուրիշների կանանց առջև, կաղ՝ ուրիշների հարստության ետևից վազելիս և խուլ՝ ծանոթների հասցեին անարգանք լսելիս:


loading...

Փակել