Քաղցկեղ
Քաղցկեղը, ցավոք սրտի, կարող են ախտորոշել յուրաքանչյուր մարդու մոտ, անկախ նրա սեռից եւ տարիքից, սակայն քաղցկեղի որոշ տեսակներով տղամարդիկ անհամեմատ ավելի հաճախ են հիվանդանում, քան կանայք: Դա նախ եւ առաջ լյարդի եւ կերակրափողի քաղցկեղն է, որոնք տղամարդկանց մոտ հանդիպում են 2-4 անգամ ավելի հաճախակի, քան կանանց մոտ:
Իհարկե, կան քաղցկեղի տեսակներ, որոնցով կարող են հիվանդանալ միայն կանայք (կրծքի, արգանդի վզիկի քաղցկեղ), ինչպես նաեւ քաղցկեղի տեսակներ, որոնք կարող են լինել միայն տղամարդկանց մոտ (շագանակագեղձի, սեռական անդամի քաղցկեղ):
Աուտիստիկ սպեկտրի խանգարում
Արական սեռի երեխաները աղջիկների համեմատ ավելի են հակված աուտիզմի եւ այդ սպեկտրի այլ խանգարումների, սակայն առայժմ հայտնի չէ, թե դա ինչի հետ է կապված: Փաստ է, որ տղաների մոտ դա 4-5 անգամ ավելի հաճախակի է հանդիպում, քան աղջիկների:
Դիաբետ
Diabetologia ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն, տղամարդիկ կանանցից ավելի հաճախակի են հիվանդանում երկրորդ տեսակի դիաբետով:
Հարբեցողություն
Տղամարդիկ կանանց համեմատ ավելի շատ են սպիրտային խմիչքներ օգտագործում եւ ավելի հաճախակի են տառապում հարբեցողությունից: Հիշեցնենք, որ հարբեցողությունն արդեն վաղուց համարվում է ոչ թե վտանգավոր սովորույթ, այլ վտանգավոր խրոնիկական հիվանդություն:
Անձի ապասոցիալական խանգարում
Տղամարդկանց շրջանում ԱԱԽ-ի դեպքերը 2-ից 4 տոկոս են կազմում, իսկ կանանց շրջանում ` 0,5-ից 1 տոկոս, սակայն դրա պատճառները անհայտ են:
Գրիպ
Johns Hopkins Bloomberg School of Public Health-ի հետազոտողները պարզել են, որ կանացի էստրոգեն հորմոնը նվազեցնում է influenza A վիրուսի պատճենումը: Եվ չնայած տղամարդու օրգանիզմում եւս արտադրվում է էստրոգեն, այնտեղ դա զգալիորեն ավելի քիչ է, հետեւաբար տղամարդիկ վարակումից հետո ավելի հաճախ են գրիպով հիվանդանում, մինչդեռ կանացի օրգանիզմն ավելի շատ շանսեր ունի կասեցնելու հիվանդությունը:
Նյութի աղբյուրը NEWS.am Medicine