8 տարի առաջ ամբողջ աշխարհով մեկ տագնապալի լուրեր տարածվեցին փոքրիկ տղայի մասին, ով օրական 40 ծխախոտ էր ծխում։ Պարզվում է՝ փոքրիկը՝ Արդի Ռիզալը, տառապում էր կախվածությունից։
ԶԼՄ-ներն ու երեխաների իրավունքների պաշտպան կազմակերպությունները իրենց վրա պարտավորություն վերցրին օգնել երեխային առողջ կյանք վարել։ Բայց ծխախոտից կախվածությունը նրա մոտ փոխարինվեց սննդից կախվածությամբ, ու երեխան սկսեց քաշ հավաքել։ Դրանից հետ տղան մի շարք պրոցեդուրաներ անցավ, որպեսզի ուտելիքից կախվածությունը հաղթահարի։ Միայն դրանից հետո նա կարողացավ առողջ ապրելակերպի վերադառնալ։ Հիմա Արդին ընդհանրապես չի ծխում։ Նա լավ է հետևում իր առողջությանն ու դիետա է պահում, ինչը երևում է նրա արտաքինից։