«Հիպոկրատի խյուս» անվանմամբ դեղամիջոցը հայտնի է շատերին: Նման համեղ բաղադրատոմսը կարելի է օգտագործել՝ որպես թեյի հավելում: Այն նաև ունի հզոր բուժիչ հատկանիշներ:
Ի՞նչ է անհրաժեշտ
(օրինակ՝ 300 գ ծիրանի չիր, սև սալորի չիր, թզի չիր, ընկույզ և 100 գ մեղր)
Չրեղենը լվացրեք, քամեք, ավելացրեք ընկույզին և մեղրին, ամբողջը բլենդերով հարեք, որպեսզի համասեռ խյուս ստանաք: Ստացված մասսան դրեք սառնարանը:
Սրտամկանի վիճակը լավացնելու համար նախաճաշին, ճաշին և ընթրիքին 1 թ/գ կերեք այս խառնուրդից:
Աղիների աշխատանքը լավացնելու համար՝ կես բաժակ ջուր խմեք և 1 թ/գ այս խառնուրդից կերեք:
Բուժման կուրսը հստակ ժամանակ չունի:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
Աղբյուրը ՝ https://168.am/2016/06/23/652675.html