loading...

Հին գերմանական բաղադրատոմս՝ անոթները մաքրելու համար



Դիտումներ ` 1391
Հին գերմանական բաղադրատոմս՝ անոթները մաքրելու համար

Մաքրեք անոթները հին գերմանական բաղադրատոմսի օգնությամբ, որը կարող է արդյունավետորեն խոչընդոտել կարծացումն անոթներում: Այս բաղադրատոմսը բացառապես դրական ազդեցություն կունենան ձեր առողջության վրա:

Բաղադրամասեր՝

  • Կոճապղպեղի արմատից ոչ մեծ կտոր՝ 1 հատ,
  • Չլվացված կիտրոն՝ 4 հատ,
  • Սխտորի մեծ կտորներ՝ 4 հատ,
  • Ջուր՝ 2 լիտր:

Լվացեք կիտրոնն ու կոճապղպեղը, փոքր-փոքր կտրատեք, ավելացրեք սխտորը և հարիչի օգնությամբ խառնեք բոլորն իրար հետ: Ինչ վերաբերում է սխտորի հոտին, ապա կարող եք հանգիստ լինել. պատրաստման ընթացքում այն չեզոքանում է:

Այնուհետև խառնուրդը տեղափոխեք տարայի մեջ: Ավելացրեք ջուր և դրեք կրակին: Նախքան եռալը, վերցրեք կրակից և թողեք, որ սառչի: Այս խառնուրդը հարկավոր է պահել ապակե տարաներում սառնարանում:

Ամեն անգամ օգտագործելուց առաջ, սկզբում թափ տվեք խառնուրդը և օգտագործեք ուտելուց 2 ժամ առաջ: Շարունակեք կիրառել 3 շաբաթվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում կարող եք կրկնել բուժումը ևս մեկ անգամ:

Նյութի աղբյուրը ՝ http://life.panorama.am/hy/news/2016/10/17/health/534931


loading...

Փակել