loading...

5 հետաքրքիր փաստ ծննդաբերությունից հետո սեքսով զբաղվելու մասին



Դիտումներ ` 838
5 հետաքրքիր փաստ ծննդաբերությունից հետո սեքսով զբաղվելու մասին

Կինը սեքսով չպիտի զբաղվի ծննդաբերությունից հետո  6 շաբաթվա ընթացքում

Անկախ նրանից` դա կեսարյան հատում է եղել, թե բնական ծննդաբերություն, բժիշկները խորհուրդ են տալիս ձեռնպահ մնալ սեքսից ծննդաբերությունից հետո առաջին   6 շաբաթվա ընթացքում: Բայց շատ մի ուրախացեք այս կարճ ժամկետից. երբեմն կանացի լիբիդոն ծննդաբերությունից հետո վերականգնվելու համար մինչեւ երկու տարվա կարիք է ունենում: 

Սկզբում լրիվ այլ զգացողություններ են լինում

Երբ ծննդաբերությունից հետո վերականգնում եք սեռական կյանքը, պատրաստ եղեք այն բանին, որ նախկին որոշ զգացողություններ կանհետանան:  Օրգանիզմում հորմոնային փոփոխությունները, ուշադրությունը նորածնին, անքուն գիշերները. այդ ամենը իր հետքը կթողնի ձեր օրգանիզմի վրա: Այնպես որ` ծննդաբերությունից հետո սեքսը լիովին անսովոր մի բան կթվա: 

Հեշտոցային չորություն

Եթե դուք կերակրող մայր եք, օրգանիզմում էստրոգենի մակարդակը նվազագույնի է հասնում, ինչը կարող է հեշտոցային չորություն առաջ բերել: Դա հատկապես զգալի է սեքսով զբաղվելու ընթացքում, ինչը երբեմն ցավոտ է լինում: 

Լիբիդոյի անկում

Երիտասարդ մայրերը բախվում են օքսիտոցին հորմոնի արտազատմանը, որը թույլ է տալիս հուզական կապ ստեղծել երեխայի հետ: Այդ նույն հորմոնը նվազեցնում է լիբիդոն:  Նույնը տեղի է ունենում նաեւ տղամարդ-հայրերի մոտ, որովհետեւ նրանց օրգանիզմում արտազատվող վազոպրեսին հորմոնը ծառայում է երեխայի հետ կապի ստեղծմանը եւ լիբիդոյի նվազմանը:  

Արագ բավարարում

Նույնիսկ այն բանից հետո, եթե դադարել եք կրծքով կերակրել, երկու զուգընկերոջ օրգանիզմում էլ հորմոնների մակարդակը վերադարձել է նորմային, միեւնույն է` երկարատեւ սեռական հարաբերություններն անմատչելի կլինեն:  Ահա թե երբ անհրաժեշտ կլինի սովորել առավելագույն հաճույք ստանալ նվազագույն ժամանակահատվածում:


loading...

Փակել