Սալար Դե Ույունին աղի լիճ է, զբաղեցնում է 10 կմ2 տարածք: Անձրևից հետո ստեղծվում է գեղեցիկ տեսարան: Խորհուրդ է տրվում բոլորին այցելել այստեղ:
Այս հսկա սյուները գտնվում են Չինաստանում: Երկրաբանները հավաստիացնում են, որ այստեղ ժամանակին եղել է միայն ավազ: Ասում են, որ Ջեյմս Քեմերոնը հենց ահստեղ է նկարել «Ավատար» ֆիլմը:
Ո՛չ, դուք սխալ հասկացաք: Սա որևէ նկարչի աշխատանքը չէ, այլ իրական նկար արված մի վայրում, որը կոչվում է Dead Valley (Մեռյալ Հովիտ): Արևն այրել է այստեղի ողջ բուսականությունը: Վերացել է նաև կենդանական աշխարհը, և այստեղ հիմա մի ամայի վայր է, և պետք է ընդամենը վայելել այս գեղեցկությունը:
Երբ արևը մայր է մտնում Վաադխու կղզում, սկսվում է այստեղի հեքիաթային գիշերը: Այս երևույթը կոչվում է ֆիտոպլանկտոն: Այստեղ հայտնվելուց դուք նույնպես կսկսեք հավատալ հրաշքներին:
Ո՞վ կպատկերացներ, որ 16-րդ դարում ստեղծված կղզին կարող է լինել աշխարհի ամենագեղեցիկ վայրերից մեկը: Հենց այսպիսին է հունական Սանտորինի կղզին:
Կարմիր լողափը գտնվում է Պանցզինում, Լյաոխե գետի մոտ: Նա իր անվանումը ստացել է շնորհիվ հարուստ կարմիր ջրիմուռների, որոնք ծածկում են ողջ լողափը:
Չեք կարող չխոստովանել, որ սա հրաշք է:
Կիրճն իր անվանումը ստացել է ունիկալ գույնի շնորհիվ: Բնության այս հրաշքը գտնվում է Արիզոնա նահանգում: Այն յուրաքանչյուր նկարչի աշխատանքի թեման է դարձել:
Այս կղզին գտնվում է Շտայնխուդ լճում: Այն կառուցվել է 18-րդ դարում: Ներկայումս այն իր շուրջն է հրավիրում տուրիստներին և դարձել է զբոսաշրջության կենտրոններից մեկը:
Էքստրիմի սիրահարներին խորհուրդ է տրվում այցելել այս հիասքանչ վայրը: