Հաճախ հագուստի վրա այնպիսի բծեր են հայտնվում, որոնք հնարավոր չէ անցկացնել սովորական լվացքի փոշիներով: Healthylifetricks կայքի ներկայացրած բաղադրատոմսը կօգնի ձեզ այս հարցում: Այս բաղադրատոմսը շատ պարզ է, քանի որ այն հրաշալի կերպով պայքարում է բծերի դեմ, և, որ ամենակարևորն է՝ առանց որևէ քիմիական տարրերի, որոնք հաճախ ալերգիկ ռեակցիաներ են առաջացնում:
Բծերը մաքրող այս միջոցը պարզ է և բնական, ձեզանից կպահանջվի միայն 3 բաղադրիչ՝ ջուր, սոդա և հիդրոգեն պերոքսիդ (3%)
Բաղադրություն
Եռացրած ջուրը լցրեք սոդայի վրա, սպասեք մինչև ջուրը սառչի և սոդան ամբողջովին լուծվի, ավելացրեք հիդրոգեն: Ամբողջը խառնեք և լցրեք ցողացող շշի մեջ:
Ստացված զանգվածը ցողեք բծերի վրա և թողեք այդպես մնա մի քանի ժամ: Եթե բծերը հին են, կարող եք հագուստը թրջել այս զանգվածի մեջ և թողնել, որ մնա ամբողջ գիշեր:
Արդյունքն ուղղակի ապշեցնող է: